Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ավագ լեյտենանտը ցանկանում էր Վազգեն Սարգսյանի անկյուն ստեղծել. ապրիլյան հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է

ЛАЙФ

Ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում նահատակված ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է մայիսի 13-ը: Հայրենիքին նվիրված, օգնության հարցում միշտ պատրաստակամ, անչափ ուշադիր. Արգիշտին հենց այսպես կապրի ընկերների ու հարազատների հիշողություններում: Հերոսի կրտսեր եղբայրը՝ Հայկ Գաբոյանը, պատմեց, որ եղբոր ամենասիրելի զբաղմունքը ընթերցանությունն էր, չէր սիրում զուր վատնել ազատ ժամանակը, դրա փոխարեն կա րդում ու կարդում էր:

«Հատկապես ինստիտուտում սովորելու տարիներին էր շատ կարդում: Ծառայությանս ժամանակ ինձ էլ էր խորհուրդ տալիս կարդալ, մի բան անել, որը կյանքում դրական ազդեցություն կունենա, ասում էր՝ մասնագիտությանս զուգահեռ կհարստացնեմ գիտելիքներս: Առհասարակ խիստ հայացքներ ուներ, լուրջ մարդ էր ու ցանկացած հարցում դիմացինից էլ էր լուրջ մոտեցում սպասում: Ես նույնպես նրա մոտ միշտ փորձում էի ինձ լուրջ ու ճիշտ պահել: Փակ էր, շատ չէր սիրում խոսել,  էմոցիաները շատ ժամանակ չէր էլ արտահայտում, նրան կարող էինք հասկանալ միայն դեմքին նայելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիշեց եղբայրը:

Արգիշտին սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա տեղափոխվել Արցախ: Զինվորական մթնոլորտում մեծացած տղան հստակ որոշել էր իր ուղին, որից ոչ մի կերպ հետ չէր կանգնելու:

«Շատ հայրենասեր էր: Կարծում եմ՝ հայրենասիրությունը սերմանվում է հենց ընտանիքում. երբ մեծանում ես սպայի, պատերազմի մասնակցի կողքին, նույնիսկ քեզանից անկախ քայլերդ ուղղվում են դեպի դա: Հայրս է սպա, մասնակցել է 90-ականների մարտերին»,-պատմում է Հայկ Գաբոյանը:

Ապրիլը ընտանիքի համար ծննդյան օրերով լի ամիս է: Արգիշտիի հայրիկի, քրոջ եւ եղբոր ծննդյան օրերը հենց ապրիլ ամսին են. ինչքան էլ նա զբաղված լիներ, պետք է անպայման զանգեր եւ շնորհավորեր:

«Ամսի երկուսին սպասում էինք Արգիշտիի զանգին, այդ ժամանակ հայրս էլ էր դիրքերում: Իմացանք, որ խոսել են իրար հետ: Ամսի չորսին նորից սպասում էինք, որ զանգի, ինձ շնորհավորի: Ես լավ գիտեի Արգիշտիի բնավորությունը, այդ իսկ պատճառով ինձ մոտ հարց առաջացավ՝ ինչու չզանգեց, բայց միեւնույն ժամանակ մտածում էի՝ ամեն դեպքում լարված իրադրություն է, միգուցե իրոք չի ստացվել: Երբ ամսի հինգին քրոջս չզանգեց, էլի սկսեցի այդ ուղղությամբ մտածել, արդեն մտահոգվել: Առհասարակ աշխատում էինք միշտ ճշտել՝ հարմար է զրուցել, թե չէ: Դե, զինվորական էր ու ամեն պահ չէինք կարÕ �ղ զանգել, բայց ես սկսեցի անընդհատ զանգել ու զանգել, արդեն պատրաստվում էի Թալիշ գնալ: Բարեկամներս իմացան այդ մտադրության մասին եւ այդպես……»,-ասաց հերոսի եղբայրը եւ հավելեց, որ Արգիշտիի ծննդյան օրը նշելու են Արցախում:

Ծառայակից ընկեր Արկադի Քոչարյանը, ով հերոսին ճանաչել է շուրջ 8 տարի, ասաց, որ Արգիշտին առանձնահատուկ հիացմունք էր տածում սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի հանդեպ, պատրաստվում էր նրա համար անկյուն ստեղծել:

«Շատ լավ մարդ էր, յուրահատուկ մոտեցումներ ուներ,  ընկերասեր էր,  օգնում էր բոլորին, իսկ ծառայության մեջ շատ լավ հրամանատար էր ու լավ ծառայակից ընկեր: Միասին նույն ինստիտուտում, նույն կուրսում ենք սովորել, ապա ավարտելուց հետո  շուրջ երեք տարի  միասին ենք ծառայել: Արգիշտին շատ լավ էր սովորում, արդեն չորրորդ կուրսում ազատ ելք ուներ, դա լավագույն սովորողներին են տրամադրում: Լավ ֆիզիկական հատկանիշներ ուներ, մրցույթների էր մասնակցում ու պատվոգրերի արժանանում»:

Երբ վերջին անգամ Արկադին խոսել է ընկերոջ հետ, Արգիշտին ասել է՝ իրավիճակը լարված է, քո դասակի հետ բարձրանում եմ դիրքեր:

«Այդ օրերին ես հոսպիտալում բուժվում էի: Այդ վերջին անգամը խոսեցինք ու դրանից հետո այլեւս չկարողացա կապվել: Արգիշտին էլ, հայ ազգն էլ եւս մեկ անգամ ապացուցեցին, որ թույլ չեն տա հակառակորդը ոտնձգություն կատարի սահմանների նկատմամբ, ամբողջ ազգով պատրաստ ենք մեր հողն ու սահմանը պահպանել»:

Ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանը Թալիշում իր զինվորներին դիրքավորելուց հետո միայնակ առաջացել է դեպի հակառակորդի գրաված մարտական դիրքը, միայնակ հերոսական պայքար է մղել  ու նահատակվել՝ փրկելով իր զինվորներին»:

Кая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 года