Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բարդ իրավիճակում լավագույն լուծումը փոքրիկ հաղթական պատերազմն է

БЛОГ

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանում շարունակվող զարգացումները, ինչպես նաև Ամերիկյան ազգային հետախուզության զեկույցի եզրակացությունը, համաձայն որի՝ 2017 թվականին Արցախում պատերազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսում կարող է լինել, բավականին մտահոգիչ է։ Սակայն ամեն ինչի մասին՝ հերթով։

Ադրբեջանական տնտեսությունը շարունակում է անկումը

Այնպես չէ, որ Հայաստանն էլ նոր Դուբայ է դառնում, բայց տնտեսական վիճակից քաղաքական համակարգի կախվածությունը Հայաստանում շատ ավելի քիչ է, քան Ադրբեջանում։ Լավ է դա, թե վատ, այլ քննարկման հարց է, բայց մեր հանրությունը հոգեբանական առումով համակերպվել է, որ մենք աղքատ երկիր ենք, իսկ Ադրբեջանում լրիվ հակառակ պատկերն է, այդ թվում նաև՝ շնորհիվ պետական քարոզչության, որի շրջանակներում 25 տարի պատմում էին ժողովրդին, որ նավթային գերտերություն լինելու հաշվին Ադրբեջանը դատապարտված է ճզմելու Հայաստանին։ Եվ այժմ Ադրբեջանում այնպիսի բարդ իրավիճակ է, որ երկրում արտարժույթի խիստ դեֆիցիտի պատճառով սնանկության եզրին է հայտնվել ադրբեջանական խոշորագույն միջազգային բանկը՝ ՄԲԱ-ն, որը չի կարողացել կատարել իր վարկային պարտականությունները։ Ու սա միայն այսբերգի գլուխն է, քանի որ նավթի ցածր գները՝ մի կողմից, գերկոռուպցիան ու թալանը՝ մյուս կողմից, անխուսափելիորեն մոտեցնում են երկրի տնտեսությունը կոլափսի աստիճանի։

Իշխանությունների դիրքերն այլևս այդքան ամուր չեն

Մի կողմից տնտեսական բարդ իրավիճակը, իսկ մյուս կողմից՝ հենց ադրբեջանական էլիտայի ներսի ինտրիգները էապես երերուն են դարձրել Ալիևի իշխանությունը։ Նա առայժմ կարողանում է հենման տարբեր կետեր գտնելով ու հենման տարբեր կետերից էլ հրաժարվելով պահպանել կայունությունը, սակայն ինձ թվում է, որ նա արդեն մոտենում է իր համակարգի ամրության ռեսուրսի սահմանին։ Սրան էլ գումարենք վերջին շրջանում սկսված ռեպրեսիաները այլախոհ մամուլի նկատմամբ, ինչպես նաև «հայկական լրտեսական ցանցի» բացահայտման շինծու օպերացիան և կստանանք բավականին տագնապային պատկեր։

Ապրիլյան պատերազմի հետքերով

Դեռ Ապրիլյան մարտերի օրերին տարբեր գործիչներ գնահատում էին կատարվողը որպես մարտով հետախուզություն։ Այլ գործիչներ էլ կտրականապես դեմ էին, ըստ իս, արդարացիորեն նշելով, որ մարտով հետախուզության համար չափազանց լուրջ ուժեր էին ներգրավված, ու այլ մասշտաբներ էին։ Կարծում եմ, որ Ապրիլյան գործողություններին կարելի է տալ հիմնականում տապալված սահմանափակ հարձակողական գործողության գնահատական, որը, սակայն, չի նշանակում, որ դրանից, այդ թվում նաև՝ մարտով հետախուզության կողմից ենթադրվող հետևություններ չեն արվել։ Ճիշտ է, իրավիճակը էապես փոխվել է այս մեկ տարում, նամանավանդ առաջնագծի ապահովման ու սպառազինության հագեցվածության մասով, բայց թե՛ ադրբեջանցիները, թե՛ մենք հասկացանք, որ առաջնագիծը Մաժինոյի գիծը չէ, Ադրբեջանի բանակն էլ, այնուամենայնիվ, նիզակներով զինված պիգմեյների վայրենի խումբ չէ, և ուժերի բավարար ու գրագետ կիրառման, ինչպես նաև հայկական կողմի թերացումների դեպքում, այնուամենայնիվ, որոշակի արդյունքների հասնելը անհնարինի շարքից չէ։ Ողջ հարցը կորուստների գնի ու էսկալացման աստիճանի մեջ է, իսկ այն, որ Ադրբեջանում կորուստների նկատմամբ զգայական սանդղակը էապես ավելի բարձր է, քան մեզ մոտ, ոչ մեկի համար գաղտնիք չէ։

Բարդ իրավիճակում լավագույն լուծումը փոքրիկ հաղթական պատերազմն է

Սա, իհարկե, ընդամենը կանխատեսում է ու զարգացման հնարավոր սցենարներից մեկը, բայց ամբողջովին անտեսել չի կարելի նաև այս հավանականությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ բնավ չի կարելի բացառել, որ Ադրբեջանի վարչակազմը կփորձի հեղհեղուկ իրավիճակը կայունացնել ու ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել հերթական միկրոպատերազմը հրահրելով։ Պատերազմի մասշտաբները կրկին սահմանափակ կլինեն ու միտված չեն լինի «Ստեփանակերտը գրավելուն»։ Ավելին, անգամ եթե 1-2 գյուղ կարողանան վերցնել, արդեն իսկ խիստ գոհացուցիչ արդյունք կլինի իրենց համար, անգամ եթե ամեն գյուղի համար մեկական բրիգադ պառկեցնեն։ Ընդ որում՝ դատելով վերջին մեկ տարվա զարգացումներից՝ Ադրբեջանի մտավախությունը ոչ այնքան միջազգային հանրության ու ԵԱՀԿ-ի արձագանքն է, որքան այն հավանականությունը, որ անբարենպաստ զարգացումների դեպքում կարող են ոչ մի բնակավայր էլ չգրավել, դեռ մի բան էլ մի երկու հատ իրենք կարող են կորցնել, ինչը, անկասկած, էլ ավելի կանկայունացնի երկրում տիրող բարդ իրավիճակը։

Չեմ ցանկանում շատ հոռետես ու մռայլ լինել կանխատեսումներումս, բայց կարծում եմ, որ մեզ գերլարված ամառ ու աշուն է սպասվում։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира