Ռուսաստանը կարող է փորձել միջամտել ընտրություններին. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕ«Իրատեսական հավանականություն» կա, որ Ռուսաստանը կարող է միջամտել հաջորդ ամիս կայանալիք Մեծ Բրիտանիայի ընտրություններին: Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, հայտնում է Reuters գործակալությունը:
The Telegraph թերթին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կուրախանար, եթե հունիսի 8-ին կայանալիք ընտրություններում հաղթանակ տանել Լեյբորիստական կուսակցությունը:
«Մեզ համար ակնհայտ է, որ նա դա արել է ԱՄՆ-ում, ամբողջովին ակնհայտ է, որ նա դա արել է Ֆրանսիայում (որտեղ կոտրել էին նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի էլեկտրոնային նամակները), այդ պատճառով մենք պետք է զգոն լինենք»,- ասել է Ջոնսոնը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



