Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. տեսեք որովայնի մասի ցավերի ամբողջական քարտեզը
ФОТОԿարող եք որովայնում տարբեր ձևի և ուժգնության ցավ զգալ՝ երբեմն կտրուկ, երբեմն բութ, երբեմն ձգող, երբեմն նվվացող: Որովհետև մեր օրգանիզմի այդ հատվածում շատ գործառույթներ են տեղի ունենում, և կան շատ հնարավոր պատճառներ:
Որովայնի ցավի պատճառ կարող է լինել շատ բան՝ վախից կամ սթրեսից մինչև չափից շատ ուտելը կամ ավելի լուրջ պատճառ:
Ինչ է ցույց տալիս որովայնի ցավը՝ ներկայացնում ենք ստորև․
1. Որովայնի միջին ձախ հատված
Եթե ցավը մոտավորապես իրանի բարձրության է ձախ կողմից, դա կարող է խոսել երիկամային վարակի կամ երիկամներում քարի առկայության մասին: Եթե միզելիս էլ է ցավում, փորկապություն կա, ապա պարտադիր բժշկի դիմեք: Շատ հնարավոր է՝ երիկամային վարակ լինի:
Եթե ոչ, դա կարող է կապված լինել ողնաշարի գոտկատեղի մասի հետ:
2. Միջին կենտրոնական հատված
Եթե որովայնի կենտրոնում, պորտի շուրջը կամ մի քիչ վերև բութ ցավ ունեք, դա կարող է կույր աղիքի բորբոքման կամ պանկրեատիտի նշան լինել: Եթե ցավն ուժեղանում է, բժշկի դիմեք:
3. Որովայնի միջին աջ հատված
Եթե ցավն աջ կողմում է իրանի բարձրությամբ, դա կարող է երիկամների հետ կապված խնդիր լինել կամ կապված լինել փորկապության հետ: Պատճառը կաող է լինել նաև դիվերտիկուլիտը, երբ հաստ աղիքի պատերին կիստաներ են գոյանում:
4. Ստորին ձախ հատված
Աղիքային խնդիրների մեծ մասը կերևա որովայնի ավելի ստորին մասի ցավով: Կանայք նաև ջղաձգումներ են ունենում այդ մասում և սովորաբար երկու կողմից:
5. Որովայնի ստորին կենտրոնական հատված
Պորտի ներքի մասի ցավը կարող է միզուղիների վարակի կամ աղիների բորբոքային հիվանդության հետևանք լինել: Կանայք կարող են վերարտադրողական օրգանների հետ կապված վիճակից տառապել: Պարտադիր պարբերաբար գինեկոլոգի այցելեք:
6. Ստորին աջ մաս
Որովայնի ստորին մասի մի կողմի ցավը կարող է մկանների լարվածության կամ ընդհանուր գերհոգնածության նշան լինել: Բայց եթե այդ ցավը հաճախ է զգացվում, պետք է բժշկի գնալ: Ու եթե սուր, խորացող ցավ ունեք աջ ստորին անկյունում, անպայման ստուգեք կույր աղիքի բորբոքման մյուս նշանները:
7. Որովայնի վերին ձախ հատված
Այս հատվածում ցավի հավանական պատճառը ստամոքսն է: Հնարավոր է նաև խոցի կամ ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդրի առկայություն: Եթե ցավն ինտենսիվ է և արագորեն ուժեղանում է, հնարավոր է՝ քարեր են խրվել լեղապարկի կամ լեղածորանի մեջ: Բժշկի դիմեք, եթե ցավը չի վերանում 1-2 օր:
8. Վերին միջին մաս
Որովայնի վերևի մասում ցավը հաճախ կապված է լինում ռեֆլյուքսի, թթվայնության կամ ստամոքսի կամ կերակրափողի ծայրի այլ խնդրի հետ: Ցավի ստույգ զգացողությունից կախված՝ կարող են նաև խոց կամ լեղապարկի քարեր լինել:
9. Վերին աջ մաս
Ցավը որովայնի վերին աջ հատվածում կարող է բարակ աղիքում խոցի նշան լինել: Պատճառը հաճախ լինում է ստամոքսահյութի ավելորդ արտազատումը: