Երևանում լույս աշխարհ եկած եռյակի վիճակը միջին ծանրության է
ОБЩЕСТВОՀՀ Առողջապահության նախարարության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում մայիսի 12-ին եռյակ է լույս աշխարհ եկել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, Արագածոտնի մարզից ծննդկանն իրենց մոտ է տեղափոխվել մայիսի 9-ին: «Մայիսի 12-ին կեսարյան հատում է իրականացվել վաղաժամ ցուցումով, որի արդյունքում ծնվել է երկու աղջիկ եւ մեկ տղա»,-ասաց նա:
Բժշկի խոսքով` երկու աղջիկներից մեկը ծնվել է 1 կգ 350 գրամ, մյուսը՝ 1 կգ 500 գրամ քաշով, արական սեռի երեխան էլ ծնվել է 1 կգ 720 գրամ քաշով։ «Երեխաների վիճակը միջին ծանրության է: Նրանք հիմա ստանում են անհրաժեշտ պրեպարատներ»,-հավելեց նա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



