Զարուհի Փոստանջյանի դստերը հիվանդանոց են տեղափոխել. նախնական տեղեկություններով՝ ուղեղի ցնցում է ստացել
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետի «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանն այս պահին գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեցին Փոստանջյանի ընտրական շտաբից, որտեղ Զարուհի Փոստանջյանն ասուլիս է հրավիրել:
Փոստանջյանն ասուլիսից ուշանում է, քանի որ դեռևս դստեր մոտ է:
Զարուհի Փոստանջյանի աղջկան հետազոտությունից հետո հիվանդասենյակ են տեղափոխել: Նախնական տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանի դուստրն ուղեղի ցնցում է ստացել:
Հիշեցնեք, որ այսօր Զարուհի Փոստանջյանն Ավանում ՀՀԿ -ի շտաբներից մեկում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով էր գնացել, ի վերջո Փոստանջյանին և նրա դստերը քաշքշելով բերման էին ենթարկել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



