Ընտրական տեղամասում նույն պահին գտնվել է Հայաստանի հանրապետական կուսակցության երկու վստահված անձ (Ֆոտո)
ПОЛИТИКАԵրեւանի թիվ 9/47 ընտրական տեղամասում նույն պահին գտնվել է Հայաստանի հանրապետական կուսակցության երկու վստահված անձ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Արա Կիլիչյանը նշեց, որ խնդրին լուծում է տրվել եւ դեպքն արձանագրվել:
«Մի փոքր դեպք է գրանցվել. 1-2 րոպեի ընթացքում հանրապետական կուսակցությունից երկու վստահված անձ է գտնվել տեղամասում: Բայց այդ հարցը նորմալ ձեւով լուծվել է, անցել, գնացել ա: Այդ մասին գրանցամատյանում գրառում է կատարվել»,-ասաց նա:
Հանձնաժողովի նախագահի խոսքով, այս պահի դրությամբ 1833 ընտրողից քվեարկել է ընդամենը 450 ընտրող. «Մասնակցությունը պասիվ է, այս պահի դրությամբ ընդամենը 450 հոգի է մասնակցել, հուսով ենք, որ դեռ ընտրողներ կգան»:

1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



