Գրանցված միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունները. Աշոտյան
ПОЛИТИКАԳրանցված միջադեպերը տհաճ են, մենք ցավ ենք ապրում դրանց համար, բայց այդ միջադեպերը չեն կարող ստվերել ընտրությունների ընթացքը։ Այդ մասին ՀՀԿ շտաբում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը սկսեց հերքել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ընտրակաշառք է բաժանվել։ «Ներկայացված տեսանյութում արձանագրված էր գումարով մարդ, եւ ոչ թե գումար բաժանելու դեպք»,- ասել է Աշոտյանը։ Խոսելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա կատարված հարձակման մասին՝ Աշոտյանն ասել է, թե իրենք ցավում են այդ միջադեպի համար, ներողություն են խնդրել լրագրողից։
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպին՝ Աշոտյանը այն գնահատել է որպես ՀՀԿ աշխատանքը խոչընդոտելու դեպք ընդդիմադիր թեկնածուի կողմից։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



