ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրությունների ընթացքը
ПОЛИТИКАՀանրապետական կուսակցությունը դրական է գնահատում Երեւանի ավագանու ընտրությունները։ Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում ենք դրական։ Դրանք վերահաստատեցին, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության ուղով»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ այս ընտրություններին խախտումների մասին հաղորդումները պակասել են։
«Ընտրությունների նախնական արդյունքները գոհացնող են, բայց եւ կանխատեսելի։ Մենք ակնկալում էինք երեւանցիների վստահության շուրջ 70 տոկոսը։ Երեւանի ավագանու ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական, Տարոն Մարգարայնի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ է տարել»,- ասել է Շարմազանովը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



