Ինչպե՞ս վրեժ լուծել նախկին ընկերոջից. ավստրալական փորձ
ФОТОՎերջերս Ավստրալիայում հատուկ կանանց համար հավաքածու է վաճառքի հանվել: Այն կոչվում է «Նախկին ընկերոջից վրեժ լուծելու հավաքածու»:

Ավստրալական ճանաչված Her Royal Flyness ապրանքանիշը ոչ էժան գնով՝ 1850 դոլարով, առաջարկում է հետեւյալ հավաքածուն. տարողունակ պայուսակ, բալակլավ (դեմքն ամբողջությամբ ծածկող դիմակ-գլխարկ), կաշվե ձեռնոց, աքցան, կաստետ, «թույնով» տարա, ներարկիչ, պարան եւ կպչուն ժապավեն: Միտքը յուրօրինակ է, իսկ կատարումը` պարզ ու հանճարեղ:

Ապրանքանիշի կարծիքով, այս ամենը պետք կլինի նախկինին ապացուցելու համար, որ նա սխալվել է:

Հավաքածուն նուրբ կապույտ գույնի է: Չնայած մտքի նրբաճաշակությանը, արտադրողներին մեղադրել են բռնություն քարոզելու համար:

1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



