Սիրիական զորքերը վերադարձրել են հսկողությունը Հալեպի մերձակա ռազմական օդանավակայանի նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակի մարտիկները «Իսլամական պետության» ահաբեկիչներին դուրս են մղել Հալեպից արեւելք ընկած Էլ Ջարահ ռազմական օդանավակայանից, ինչի մասին հայտնել Է Syria Al An լրատվական պորտալը:
Ըստ պորտալի տեղեկատվության՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի նախկին ավիաբազան, որը գտնվում Է Եփրատ գետի Ասադ ջրամբարի մերձակայքում, ազատագրվել Է կատաղի մարտերից հետո: կառավարական ուժերը ԻՊ-ի ելուզակախմբերից ազատել են նաեւ հարեւան մի քանի գյուղեր: Ռազմաճակատի այս հատվածում սիրիացի զինծառայողները վերջին երեք ամսվա ընթացքում ազատել են 170 բնակավայրեր: Ներկայում զորքերը հարձակում են ծավալել Մեսքենի ուղղությամբ, որը գտնվում Է ռազմական օդակայանից 5 կիլոմետր հեռավորության վրա եւ մնում ԻՊ-ի վերջին հենակետը ջրամբարի մոտ:
Մինչ այդ Սիրիայի դեմոկրատական միության ջոկատներն առաջ են շարժվում դեպի Ռաքա նահանգային կենտրոն, որը ԻՊ-ի գլխավոր հենակետն Է Սիրիայում: Նրանք մայիսի 14-ին Ռաքայից հյուսիս գրավել են երեք բնակավայր՝ Աթշանան, Էլ Մալյալին եւ Թել Մոազը՝ ոչնչացնելով ԻՊ-ի 20 զինյալների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



