Toyota-ն սկսել Է ֆինանսավորել թռչող ավտոմոբիլի ստեղծման ծրագիրը
ЛАЙФՃապոնիայի Toyota ավտոհսկան շուրջ 350 հազար դոլար կտրամադրի մինչեւ 2019 թվականը Skydrive թռչող ավտոմոբիլի ստեղծման համար, ինչի մասին հաղորդել Է The Nikkei Asian Review պորտալը:
Կորպորացիայի մի քանի աշխատակիցների անձնական նախագիծը 2012 թվականից ֆինանսավորվել Է Համացանցով հանգանակված միջոցներով: Այժմ դրա հաջող իրագործման շանսերը մեծացել են:
Ստեղծողներն առաջարկել են շուրջ երեք մետր երկարությամբ եւ 1,3 մետր լայնությամբ մեկ տեղանոց եռանիվ ապարատի հայեցակարգը: Skydrive-ին օդ կբարձրացնեն չորս պտուտակավոր շարժիչները, որոնք գտնվում են հորիզոնական հարթության վրա, ինչպես քվադրոքոփթերի մոտ: Ապարատը կկարողանա ընթանալ ճանապարհներով եւ թռչել մինչեւ 10 մետր բարձրությամբ: Դրա առավելագույն արագությունը կկազմի ժամում մինչեւ 100 կիլոմետր:
Շնորհանդեսային տեսահոլովակում Skydrive-ը վայրԷջք Է կատարում Տոկիոյում Օլիմպիադա 2020-ի գլխավոր արենայի մոտ բացման արարողության ժամանակ, մտնում Է մարզադաշտ եւ վերստին բարձրանում օդ, ինչից հետո այն վարող մարդը վառում Է օլիմպիական կրակը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



