Դեղորայքը ավելի վատ ազդեցություն ունի կնոջ օրգանիզմի վրա, քան տղամարդու
ФОТОԲժկությանը վաղուց արդեն հայտնի է, որ հակադեպրեսանտները մի շարք վատ ազդեցություններ են ունենում մարդկանց վրա: Գիտնականների կատարած վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ազդեցությունը կարող է երևալ մեծ մասամբ հղի կանանց վրա:

Նմանատիպ դեղերից բարձրանում է նրանց արյան ճնշումը, և մեծանում վաղաժամկետ ծննդաբերության վտանգը: Իսկ երեխաները բախվում են աճի խնդիրների հետ և նվազում է IQ ցուցանիշը:
Հակադեպրեսանտները կապվում են վիժելու հավանականության, ինչպես նաև՝ աուտիզմի հետ:
Հայտնի է, որ բուժաշխատողները քիչ են տեղեկացված ոչ միայն հակադեպրեսանտների, այլ նաև ցավազրկողների առաջացրած վտանգի մասին, քանի որ դեղորայքի մեծամասնությունը փորձարկվում է տղամարդկանց վրա:
Գաղտնիքը կայանում է նրանում, որ տղամարդիկ ամսական հորմոնալ փոփոխություններ չունեն: Դա հեշտացնում է հետազոտողների խնդիրը և արագացնում է շուկա դեղորայքի դուրս բերումը:

Եթե կանայք ավելի շատ են տուժում դեղերից, դա նշանակում է, որ դեղորայքը չի փորձարկվել կանանց վրա, կամ էլ նրանց օրգանիզմն այլ կերպ է արձագանքում դեղորայքի ազդեցությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»



