Հաղորդավարուհի Անի Դաշյանը պատմել է իր ընտանեկան առաջին հանգստի մասին
ФОТОBlognews.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Անի Դաշյանն այս օրերին իր ընտանեկան հանգիստն է վայելում Թունիսի ծովափին: Փոքրիկ երեխայի հետ առաջին անգամ հանգստի մեկնելու առանձնահատկությունների, հանգստավայրի ընտրության, ծովից ու Թունիսի հյուրասիրությունից էլ BlogNews.am-ը զրուցել է Անիի հետ.
«Ինչո՞ւ հենց Թունիս» հարցին հաղորդավարուհին այսպես պատասխանեց. «Հանգստանալու վայրը շատ արագ ընտրվեց, որովհետև պետք էր ընտրել երկիր, որտեղ մայիսի սկզբին տաք կլիներ ու ժամային առումով մոտ կլիներ մեր գոտուն, քանի որ Ռոբերտի առաջին թռիչքն է: Ու քանի որ բալիկս դեռ փոքր է, անհանգստանում էի, թե ոնց իրեն կզգա ինքնաթիռում: Թունիսն ընտրելու պատճառներից մեկն էլ այն էր, որ ես ու ամուսինս ծովային հանգիստ էինք ուզում: Ամուսինս ծովի մեծ սիրահար է: Սակայն պիտի ասեմ, որ ինքս ծովի սիրահար չեմ և ավելի շատ նախընտրում եմ ակտիվ հանգիստ: Լավ հանգստի համար կարևորում եմ միջավայրը, վերաբերմունքը և տրամադրությունը: Բնականաբար, տուր ընտրելիս մանրամասն ուսսումնասիրել ենք ամեն ինչ ու մոտավոր որոշել, թե ուր կարելի է գնալ, որ երկիր, ինչ հյուրանոց և, իհարկե, ծովը:
Անին նշում է, որ ճանապարհորդությունից առաջ շատ մանրամասն է պատրաստվել. «Երեխայի հետ կապված գրեթե ամեն ինչ ես հարմարեցնում նրա հետ, օրինակ՝ հյուրանոցը պետք է պարտադիր ունենար մանկական մահճակալով սենյակ, ինչպես նաև երեխաների համար նախատեսված գոտի: Հյուրանոցն ընտրելիս առաջին բանը, որին ուշադրություն էր դարձնում ամուսինս, մանկական ճոճանակների առկայությունն էր»:
Անին նշում է, որ գաստրոնոմիական տուրիզմի սիրահար չէ, բայց մի քանի նորույթ փորձել է. «Ուտելիքի հարցում կոնսերվատիվ եմ, սակայն այս անգամ փորձեցի ծովային մի քանի ուտեստ, օրինակ՝ ութոտնուկի ապուր, չնայած մինչ այդ միշտ կարծել եմ, որ երբեք նման բան բերանս չեմ տանի»:
Նշենք, որ զույգը հանգստի է մեկնել 10 օրով, ու քանի որ առիթ ունեցանք զրուցելու հաղորդավարուհու հետ, հետաքրքրվեցինք նաև Անիի ընտանեկան կյանքից, կին-տղամարդ հարաբերություններից. «Իմ ու ամուսնուս հարաբերություններում շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ երկուսս էլ նույն ուղղությամբ ենք նայում կյանքին: Շատ հարցերում ենք համակարծիք: Սակայն սա չի նշանակում, որ տարակարծություններ չենք ունենում: Ուղղակի մենք կարողանում ենք նստել, քննարկել ու գալ ընդհանուր եզրակացության»:
Զրույցի վերջում Անին նշեց, որ շատ գոհ է հանգստից ու հատկապես ընդգծեց արաբների բարեհամբույր ու հյուրասեր վերաբերմունքը տուրիստների, հատկապես երեխաների նկատմամբ: