Ереван, 10.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Ովքե՞ր են ՀՀԿ-ի նորընտիր ավագանիները (լուսանկարներ)

ОБЩЕСТВО

Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով ՀՀԿ-ին բաժին է հասած 46 մանդատներն Ընտրական օրենսգրքի համաձայն բաժին են հասնում ավագանու ցուցակը գլխավորած առաջին 46 անձանց: Ստորեւ ներկայացնում ենք այդ 46-ի լուսանկարներն ու կենսագրական հակիրճ տեղեկություն:

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՏԱՐՈՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում: 1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա: 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան:ՄԱՐԳԱՐՅԱՆ ՏԱՐՈՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում:
1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:

2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան: 

ԼՊՈՒՏՅԱՆ ՍՄԲԱՏ ԳԱՐԵԳԻՆԻ

Ծնվել է 1958թ. փետրվարի 14-ին Երևանում, ծառայողի ընտանիքում:
1975թ. ավարտել է Երևանի N 79 միջնակարգ դպրոցը:
1982թ. ավարտել է Երևանի ՖԿՀՊ ինստիտուտը՝ շախմատի մարզիչ մասնագիտությամբ:

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԶԱՎԵՆԻ

Ծնվել է 1958թ. հունիսի 3-ին, Երևանում: 
1965-1972թթ. սովորել է Պարույր Սևակի անվան միջնակարգ դպրոցում: 
1973-1975թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԱՐՍԵՆԻ

Ծնվել է Երևանում, մտավորականի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։ 
1957-70թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի օրգան «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում որպես ավագ գրական աշխատող, ապա` գրական քարտուղար։

ԵՐՆՋԱԿՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

Ծնվել է 1951թ. մարտի 2-ին Երևանում։ 

1974թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը։

1983թ ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիուտը` ստանալով ռեժիսորի մասնագիտություն։

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ՄԱՐՏԻՆ ՑՈԼԱԿԻ

Ծնվել է 1938թ. ապրիլի 4-ին Երևանում: 
Սովորել է Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում (Ի. Աթայանի դաշնամուրի դասարանում): 
Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես դաշնակահար (պրոֆեսոր Գ. Սարաջև)

ԻԳԻԹՅԱՆ ԼԵՎՈՆ ՍՈՒՐԵՆԻ

Ծնվել է 1939թ. Վրաստանի Լյուքսեմբուրգ քաղաքում։ 
1946թ.-ից ապրում է Երևանում։ 
1956 թ. ավարտել է Երևանի N 12 միջնակարգ դպրոցը։ 
1959 թ. ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժին։ Ուսանելու հետ միաժամանակ աշխատել է «Հայպետնախագիծ» ինստիտուտում։

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԻ

Ծնվել է 1968թ. սեպտեմբերի 1-ին Երևանում։ 
1983թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Ն.Կ. Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցի ութամյա դասընթացը և Երևանի մանկական ձայնի պահպանման երաժշտական դպրոցը։

ԵՐԶՆԿՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԴԱՎԹԻ

Ծնվել է 1947թ. հունիսի 19-ին Երևանում:
Ուսանել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
1974 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը:
1978-1983 թթ. ուսանել է Երևան Կոմիտասի  անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ստեղծագործական բաժնում:

ՊՈՂՈՍՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՄՈՎՍԵՍԻ

Ծնվել է 1954թ. մայիսի 31-ին Երևանում: 
1971թ. ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժին: 
1973-1979թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետում:

ԱԶԱՐՅԱՆ ԵՆՈՔ ՌՈՒԲԵՆԻ

Ծնվել է 1965թ. մայիսի 31-ին Երևանում:
1972-1982թթ. սովորել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցում: 
1982-1983թթ. աշխատել է Երևանի «Հաստոցանորմալ» գործարանում:

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԻՀՐԱՆԻ

Ծնվել է 1958թ. դեկտեմբերի 9-ին: 
1977-1983թթ. ընդունվել և ավարտել է Երևանի անասնաբուժական - անասնաբուծական ինստիտուտը: 
1997-2001թթ. ընդունվել և ավարտել է Մոսկվայի միջազգային էկոլոգիա-քաղաքագիտական համալսարանը`ստանալով տնտեսագետ-ֆինանսիստի որակավորում:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՄՈ ԳԵԴԵՈՆԻ

Ծնվել է 1945թ. սեպտեմբերի 23-ին Երևանում։
1966թ. ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը և ստացել ջութակահար-արտիստի մասնագիտություն։
1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

ՄԻՆԱՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՐԱՅԻ

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 23-ին Երևանում: 
1990-2000թթ. սովորել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում: 
2005թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

ԹՈՔՄԱՋՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՉԵԻ

Ծնվել է 1956թ. նոյեմբերի 7-ին Երևանում։
1978թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորում։ 
1991թ. Լենինգրադում պաշտպանելով դոկտորական ատենախոսություն` ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

ՍԻՐՈՒՆՅԱՆ ՌՈԶԱ ՎԱՆՅԱՅԻ

Ծնվել է 1962թ. ծառայողի ընտանիքում: 
1969-1979թթ. սովորել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցում, հաճախել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարան:

1985թ. Ավարտել է Երևանի պետական ժողտնտեսության ինստիտուտը:

ԴՈՎԼԱԹՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՖՐՈՒՆԶԵԻ

Ծնվել է 1958թ. Երևանում: 
Ավարտել է Երևանի Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 
Ուսումը շարունակել է Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ВГИК):

ԱՐԵՅԱՆ ԿԱՄՈ ԱՌԱՔԵԼԻ

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում:
1979թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1979-80թթ. աշխատել է ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես տնտեսագետ:
1980-82 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԱՄ ՄԻՍԱԿԻ

Ծնվել է 1976թ. փետրվարի 27-ին: 

1993-1998թթ. սովորել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտում՝ երաժշտական թատրոն մասնագիտությամբ:
2002-2005թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, մասնագիտացումը` պետական ծառայող, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում:
ԼԱՓԱՈՒՐԻ ՆԱՏԱԼՅԱ ԷԼՎԱՆԻ
Ծնվել է 1974թ. սեպտեմբերի 3-ին Թբիլիսիում։ 1980-1990թթ. սովորել է Թբիլիսիի թիվ 96 միջնակարգ դպրոցում։ 1992թ. ընդունվել, 1996թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը` պատմության ուսուցչի որակավորմամբ։
  

ՆԻԿՈՅԱՆ ՎԱՀԵ ՀԱՄԼԵՏԻ

Ծնվել է 1978թ. նոյեմբերի 28-ին Երևանում:
1995թ. ավարտել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցը։
1995-99թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում

ՕՀԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐԻ

Ծնվել է 1965թ. հունվարի 29-ին Երևանում:
1982թ. ավարտել է Հովհ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցը:
1983թ. աշխատել է «Էլեկտրագործարան»-ում որպես փականագործի աշակերտ: Նույն թվականին զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր:

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ

Ծնվել է 1955թ. օգոստոսի 2-ին Երևանում, ծառայողի ընտանիքում:
1962թ. ընդունվել է Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ հանրակրթական դպրոցը, ապա 1969-ին տեղափոխվել Մ. Սարյանի անվան գեղարվեստի թեքումով միջնակարգ մասնագիտական դպրոց, որն ավարտել է 1972թ. ոսկե մեդալով:

ԲԵԳԼԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ ՆԱՐԵԿԻ

Ծնվել է 1992թ. ապրիլի 20-ին Երևանում:2009-2013թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի  Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետում

2013-2014թթ. սովորել է Ռոբերտ Շուման ինստիտուտի «Երիտասարդ առաջնորդներ» երիտասարդ քաղաքական գործիչների դպրոցում, Բուդապեշտ (Հունգարիա)

  

ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԲՈՐՅԱՅԻ

Ծնվել է 1970թ. հունվարի 14-ին: 
1977-1987թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 ֆիզիկամաթեմատիկական միջնակարգ դպրոցում: 
1991-1996թթ. սովորել է Երևանի «Գալիք» համալսարանում՝ ստանալով իրավաբանի որակավորում:

ԿԵՏԻԿՅԱՆ ԱՐԱ ԺԻՐԱՅՐԻ

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 9-ին Երևանում: 
1986թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 միջնակարգ դպրոցը: 
1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1991-1996թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԱՐԱՐԱՏԻ

Ծնվել է 1980թ. նոյեմբերի 18-ին ք. Երևանում: 
1987-1997թթ սովորել է Երևանի թիվ 185 դպրոցում:
1997- 2001թթ սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետում:

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ ԱՐԱՅԻ

Ծնվել է 1994 թ. սեպտեմբերի 21-ին Երևանում: 
2001-2009թթ. սովորել է թիվ 114 միջնակարգ դպրոցում
2010-2011թթ. սովորել է Մոսկվայի Լազարևի անվան թիվ 2042 դպրոցում:

2015թ. ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը:

ՋԱՎԱԴՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՀՐԱՉԻԿԻ

Ծնվելէ 1977թ. փետրվարի 27-ին, Երևանում:
1994թ. ավարտել է Անանիա Շիրակացու անվան հանրակրթական ճեմարանը:
1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1999-2000թթ. ընտրվել է ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ:

ԱՆՏՈՆՅԱՆ ՀՐԱՅՐ ՍԱՄՎԵԼԻ

Ծնվել է 1974թ. ապրիլի 15-ին, Երևանում։ 
1981-1991թթ. սովորել է Երևանի հ. 74 դպրոցում։
1991-1996 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետի էկոնոմիկայի պետական կառավարում բաժինը։

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈՒՍԼԱՆ ՇԱՀԵՆԻ

Ծնվել է 1980թ. հունիսի 28-ին Երևանում։
1997թ. ավարտել է Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը (Երևան) և ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։
2001թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։

ՔՈՒՇԿՅԱՆ ԱԼԻՆԱ ՄԱՔՍԻՄԻ

Ծնվել է 1958 թվականի օգոստոսի 13-ին Երևանում:

1981 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ընստիտուտի «Բուժական գործ» ֆակուլտետը: Մասնագիտությամբ` թերապևտ: Բժշկական գիտությունների դոկտոր: 1982-1993թթ.` աշխատել է 4-րդ Գլխավոր Վարչության պոլիկլինիկայում որպես տեղամասային բժիշկ:

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄՈՎՍԵՍԻ

Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 10-ին, Երևանում:
1989թ. ավարտել է Էրեբունու թիվ 160 միջն. դպրոցը:
1994թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` ստանալով տնտեսագետ-կազմակերպչի որակավորում՝ «Էկոնոմիկա և կառավարում ագրոարդի համալիրում» մասնագիտությամբ:

ՍԱԴՈՅԱՆ ԱՐԱ ԱԼՖՐԵԴԻ

Արա Ալֆրեդի Սադոյանը ծնվել է 1977թ. սեպտեմբերի 17-ին, Երևանում:
1984-1994թթ. սովորել է Ս. Սիսակյանի անվան թիվ 73 միջնակարգ դպրոցում:
1994-1999թթ. սովորել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի` «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետում:

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐԻ

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 28-ին, Երևանում:
1995-1997թթ. սովորել է թիվ 112 միջնակարգ դպրոցում, 1997-1999թթ. ուսումը շարունակել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 2000-2003թթ.՝ Անգլիայի Royal Russel school դպրոցում, 2005թ. ավարտել է անգլիական թեքումով թիվ 114 միջնակարգ դպրոցը:

ՀԱՅՐՅԱՆ ԱՆՈՒՇ ՍՈՒՐԵՆԻ

Ծնվել է 1970թ մայիսի 7-ին:
Ունի բարձրագույն կրթություն: Ստացել է ինժեների, այնուհետև մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորումները:
1990-2007թթ. աշխատել է Գալինա Ստարավոյտովայի անվա թիվ 177 միջնակարգ դպրոցում:

ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՇԽԱՆԻ

Ծնվել է 1973թ. ապրիլի 26-ին Երևանում:
1980թ. ընդունվել է Երևանի թիվ 96 միջնակարգ դպրոց, 1990թ. ավարտել է թիվ 104 միջնակարգ դպրոցը:
1991-1995թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական բաժնում և ստացել բժիշկ-ստոմատոլոգի որակավորում:

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ԳԵՎՈՐԳԻ

Ծնվել է 1982թ. Օգոստոսի 5-ին, Երևանում։ 
1988-1998թթ. սովորել է Երևանի հ. 124 միջնակարգ դպրոցում։ 2000-2002 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում:

2000-2004 թթ. ընդունվել և ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավագիտության բաժինը, ստացել է իրավագետի որակավորում:

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐԻ

Ծնվել է 1962 թվականի փետրվարի 24-ին, Երևանում: 
1969-1979թթ. սովորել է Երևանի թիվ 110 միջնակարգ դպրոցում: 
1979-1980թթ. սովորել է Երևանի թիվ 1 պրոֆտեխնիկական ուսումնարանում: 

1980-1982թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՆՈՒՇ ԱՇՈՏԻ

Ծնվել է 1978թ. փետրվարի 21-ին Երևանում: 
1984-94թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 98 միջնակարգ դպրոցը:
1994-1999թթ. սովորել և ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի Միջազգային ժուռնալիստիկա և թարգմանչություն ֆակուլտետը:

ՀԱՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՔԱԵԼԻ

Ծնվել է 1976թ. օգոստոսի 17-ին Երևանում:

1983-1993թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Շևչենկոյի անվ. N42 միջն. դպրոցը:
1993-1998թթ.` Երևանի պետ. համալսարանի պատմության ֆակուլտետ:
1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ

Ծնվել է1978թ. սեպտեմբերի 21-ին, Երևանում։
1995թ. ավարտել է Ղ. Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցը։
1996թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։
1999թ. աշխատել է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատանը որպես ավագ տեսուչ։

ԲԵԳԼԱՐՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ ԲԱՐՍԵՂԻ

Ծնվել է 1993 թվականի ապրիլի 6-ին:
2009 թ. ավարտել է «Բյուրակն» կրթահամալիրը :
2009-2015թթ. սովորել է ԵՊՀ «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում:

2016 թ-ից սովորում էսովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական հալասարանի մագիստրատուրայում:

ԶԵՅՆԱԼՅԱՆ ՆԱՐԳԻԶ ՍԵՐՈԲԻ

Ծնվել է 1964թ. մարտի 29-ին:
Ունի բարձրագույն կրթություն: Ստացել է ինժեների, ուսուցչի որակավորում:
1996-2006թթ. աշխատել է Երևանի թիվ 171 դպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ:

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ ԳԱԳԻԿԻ

Ծնվել է 1985թ. հունվարի 21-ին: 
1991-2001թթ. սովորել է Պեյո Յավորովի անվան հ.131 միջնակարգ դպրոցում: 
2002-2006թթ. ընդունվել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բռնցքամարտի ֆակուլտետը:

ԵՐԵՄՅԱՆ ԱՐՄԵՆ ԼԵՎՈՆԻ

Ծնվել է 1972թ. ապրիլի 29-ին Երևանում: 
1979-1989թթ. սովորել է Երևանի թիվ 180 միջնակարգ դպրոցում: 
1989-1994թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկական ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետ-կոնստրուկտորի որակավորում:

 
 

 

Лавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномБвик и Idram — рядом с любителями чтенияПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахIDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоровРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в УфеUcom поддерживает развитие космической инженерии в Армении «Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по Камбодже«Символ невосполнимой утраты и единства нашего народа». Абрам Овеян о Спитакском землетрясении Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие ракПашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемыСША приостановили прием иммиграционных заявлений из 19 стран после стрельбы у Белого дома