Թեհրանի քաղաքագլուխը հայտարարել Է նախագահական մրցարշավից դուրս գալու մասին
МЕЖДУНАРОДНОЕ Թեհրանի քաղաքագլուխ Մոհամադ Ղալիբաֆը հայտարարել Է Իրանի նախագահի պաշտոնի համար մրցարշավից դուրս գալու մասին եւ պաշտպանել Է այաթոլլա Իբրահիմ Ռայիսիի թեկնածությունը:
Թեկնածուի հայտարարությունը հայտնվել Է Իսլամական հեղափոխության ուժերի ժողովրդական ճակատի նիստից հետո, որին պատկանում են Ղալիբաֆը եւ Ռայիսին: Ժողովրդական ճակատը կարող Է առաջադրել միայն մեկ թեկնածուի, եւ ընտրությունը եղել Է հօգուտ Ռայիսիի:
«Ես այս որոշումն ընդունել եմ հանուն Իսլամական հեղափոխության ուժերի Ժողովրդական ճակատի միասնության պահպանման: Կոչ եմ անում ճակատի բոլոր կողմնակիցներին՝ օգնել… այաթոլլա Իբրահիմ Ռայիսիի հաղթանակին՝ հանուն երկրում փոփոխությունների անցկացման եւ տնտեսության աջակցման»,-ասված Է Ղալիբաֆի հայտարարության մեջ, որն ստացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Այսպիսով՝ թեկնածուների թիվը կրճատվել Է մինչեւ հինգ: Նրանց թվում են գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին եւ Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Էսհաք Ջահանգիրին:
Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին: Երկրի նախագահ կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



