Կնոջ ինքնագնահատականն ու քաշը փոխկապակցված են
ФОТОՆորվեգիայի գիտնականները հըոգեբանների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքում նրանք գտել են ուղիղ ուղիղ կապ կնոջ քաշի եւ ինքնագնահատականի միջեւ:

Ուսումնասիրությանը մասնակցել են 1200 հոգի մինչեւ 19 տարեկան աղջիկներ: Փորձի ժամանակ մասնագետները նրանց խնդրել են գնահատել իրենց կազմվածքը: Հարցվածների 60 տոկոսն իրեն գեր է համարել:

Այնուհետև մասնագետները շարունակել են հետեւել նրանց, եւ պարզվել է, որ մինչեւ 20 տարեկանը իրենց գեր համարողների մեծ մասն իսկապես գիրացել է: Ովքեր ադեկվատ ինքնագնահատական են ունեցել, կազմվածքի փոփոխություններ առանձնապես չեն կրել:

Մասնագետներն այս փորձն անցկացրել են նաեւ տղամարդկանց շրջանում, բայց արդյունքները նույնքան արտահայտված չեն եղել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



