Միշել Տեր-Զաքարյանը կարող է գլխավորել ֆրանսիական «Մոնպելյե»-ն
СПОРТՖրանսիական «Ռեյմս» ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի ծառայություններով հետաքրքրված է «Մոնպելյե»-ն, որը հաջորդ մրցաշրջանում Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գալու իրավունք է նվաճել: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
Նշվում է, որ «Մոնպելյե»-ն արդեն սկսել է բանակցությունները Միշել Տեր-Զաքարյանի հետ: Ֆրանսիական ակումբը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպանին առաջարկում է երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ:
Միշել Տեր-Զաքարյանը «Ռեյմս»-ի գլխավոր մարզչի պաշտոնում չկարողացավ թիմին ուժեղագույնների խումբ վերադարձնել, իսկ «Մոնպելյե»-ն արդեն ապահովել է ուղեգիրը:
1
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
4
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
5
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт



