Հունիսի 18–ին Հայաստանի 10 համայնքում գյուղապետ կընտրեն
ПОЛИТИКАԱրագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում հունիսի 18–ին կկայանան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրություններ նշանակելու պատճառը նախկին գյուղապետի՝ 1959 թ. ծնված Ներսես Ավագյանի մահվան փաստն էր: Վերջինս Սաղմոսավանի գյուղապետի պաշտոնն էր զբաղեցնում գրեթե 20 տարի՝ 1999 թ.–ից:
Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել մայիսի 24–28–ը: Գրանցումը կկատարվի մայիսի 28–30–ն ընկած ժամանակահատվածում:
Բացի Սաղմոսավանից տեղական ինքնակառավարման ընտրություններ են նշանակված նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում: Նշված մարզերում ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետն արդեն սկսված է և կտևի մինչև մայիսի 19–ի ժամը 18:00–ը: Այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուներ դեռ չկան:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



