Ի՞նչ է պետք անել առողջ երեխա լույս աշխարհ բերելու համար
ФОТОPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում առողջ երեխա լույս աշխարհ բերելու
գաղտնիքը
Ժամանակակից բժշկությունը մշակել է նոր մեթոդ, որը կմեծացնի առողջ երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը: Կանոնավորապես սեքսով զբաղվելը մեծացնում է կանանց առողջ հղիության հնարավորությունը, հայտնում են մասնագետները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ երբ կանանց օրգանիզմն ընտելանում է զուգընկերոջ սերմնահեղուկին, ավելի մեծ է առողջ երեխա ունենալու հավանականությունը:

Գիտնականները սա բացատրում են նրանով, որ կանոնավոր սեքսը կնոջ իմունային համակարգին օտար նյութերին ընտելանալու ժամանակ է տալիս և այդպիսով նպաստում է առողջ հղիությանը:

Մասնագետները պնդում են, որ անհրաժեշտ է ամենաքիչը 3-6 ամիս սեքսով զբաղվել, որպեսզի կնոջ իմունային համակարգը սկսի ճիշտ արձագանքել, ապահովել առողջ հղիություն:
Անի Գևորգյան
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



