Վենեսուելայում մարդիկ են զոհվել ցուցարարների եւ ոստիկանության բախումների հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայում ընդդիմության եւ կառավարության դիմակայության հերթական օրը մարդկային նոր զոհեր Է բերել: Ինչպես հայտնել են լատինամերիկյան երկրի իշխանությունների ներկայացուցիչները, Տիչիրայի նահանգում բողոքի փողոցային ակցիաների ընթացքում երկու մարդ Է զոհվել:
Նշվում Է, որ զոհվածներից մեկը 17-ամյա պատանի Է, իսկ մյուսը՝ 33-ամյա Դիեգո Էռնանդեսը, որը գնդակահարվել Է ոստիկանի կողմից:
Ընդդիմության կողմնակիցները մայիսի 15-ին փակում Էին երթեւեկությունը հանգուցային ավտոմայրուղիներում՝ այդ կերպ իրենց դժգոհությունը հայտնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավորած կառավարության քաղաքականությունից: Մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Կարակասում Ազգային գվարդիան արցունքաբեր գազ Է կիրառել բողոքավորներին ցրելու համար: Իշխանությունները բերման են ենթարկել մի քանի տասնյակ մարդու, ավելի քան տասը հոգի վերքեր են ստացել:
Ապրիլի սկսզբից Վենեսուելայում բողոքի բազմամարդ ակցիաներ են անցկացվում: «Սոցիալական կոնֆլիկտայնության մոնիթորինգի կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում զոհվել Է 44 մարդ, տուժածների թիվն անցնում Է հազարից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



