Ամերիկահայերը Վաշինգտոնում Էրդողանի դեմ երթ կիրականացնեն
МЕЖДУНАРОДНОЕՀայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին բողոքի ակցիա կիրականացնի՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով ժամանել է ԱՄՆ: Ինչպես տեղեկացրին հանձնախմբից, երթը կմեկնարկի տեղի ժամանակով 12:00-ին:
«Սա նախագահ Թրամփի հնարավորությունն է դեմ դուրս գալու Էրդողանին: Ժամանակն է մարտահրավեր նետել Էրդողանի սպառնալիքներին և թուրքական կառավարության քողարկված արշավին, որը միտված է ազդել ԱՄՆ քաղաքականության վրա օտարերկրյա գործակալներին, լոբբիստներին ու ազդեցություն ունեցող այլ անձանց տրվող խնդրահարույց վճարումների միջոցով: Նա կարող է առաջնահերթ համարել ամերիկյան սկզբունքները և մերժել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հիշատակմանն ուղղված Թուրքիայի արգելքը»,- ասվում է հայտարարության մեջ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



