ՌԴ ԱԳՆ-ում հերթական կեղծիք են որակել Թրամփի կողմից Լավրովին գաղտնի տվյալների փոխանցումը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ Է տվել չընթերցել ամերիկյան այն թերթերը, որոնք զբաղվում են մտացածին «սենսացիաների» տարածմամբ:
Նա այդ կերպ Է արձագանքել The Washington Post-ի հրապարակումը մեկնաբանելու խնդրանքներին, որտեղ պնդվում Է, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող Էր ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին եւ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին գերգաղտնի տեղեկատություն հայտնել անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ:
«Տղանե՛ր, դուք կրկին ամերիկյան թերթեր եք կադացե՞լ: Չպետք Է դրանք կարդալ: Դրանք կարելի Է օգտագործել տարբեր կերպ, բայց կարդալ պետք չԷ. վերջին ժամանակներս դա ոչ միայն վնասակար Է, այլեւ վտանգավոր»,- գրել Է դիվանագետը Facebook-ի իր Էջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



