Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել Վերջին զանգի միջոցառումների պատշաճ կազմակերպմանը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայիսի 26-ին նախատեսված Վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ և հանրակրթական դպրոցներում ապահովել Վերջին դասի միջոցառումների անցկացումը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տրվել է նաև հանձնարարական համապատասխան աշխատանքներ տանել՝ Ազատության հրապարակում Վերջին զանգի տոնական միջոցառման կազմակերպման ուղղությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



