Մինչեւ տարեվերջ հանրապետության բոլոր մարզերում ներդրված կլինի պալիատիվ բուժօգնության տեսակ
ОБЩЕСТВОԲուժօգնության սպասարկման ծառայությունների մատուցման ոլորտում արմատական փոփոխությունների նախապայմաններից մեկը պրոտոկոլների ներդրման գործընթացն է, որով էապես տարբերություն է գրանցվելու մատուցվող ծառայությունների որակի մեջ: Լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյա նը:
«Մասնավորապես, աշխատանքներ են տարվում պալիատիվ բուժման ներդրման ուղղությամբ, ինչի համար կազմված աշխատացույցի համաձայն մինչեւ տարեվերջ հանրապետության բոլոր մարզերում պիտի ունենանք պալիատիվ բուժօգնության տեսակ եւ դրա ուղղությամբ գործունեություն ծավալող հաստատություն: Այսպես ևս որակյալ բուժօգնություն տրամադրելու հարց ենք լուծում»,-ասաց փոխնախարարը:
Սերգեյ Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ իրականացվում է վակցինացիայի մեծածավալ ծրագիր, ինչն ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման մեծ հնարավորություն է տալիս:
«Այս տարի ներդնելու ենք նոր վակցինա պատվաստանյութ, որը արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման առավել արդյունավետ միջոցն է: Առողջապահական քաղաքականության առումով երկու խոշոր ծրագրերը ոչ վարակիչ հիվանդությունների բուժման եւ կանխարգելման գործընթացն է, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների կանխարգելման քաղաքականությունը, որում առաջիկայում նոր լուծումներ ու ձեւեր են լինելու»,-նշեց նա:
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հավելեց, որ հեպատիտ C հիվանդության բուժման մեջ օգտագործվող դեղորայքի արժեքը բավականին մեծ է. մի հիվանդի հաշվով 3 ամսվա կուրսը հասնում է 86 հազար դոլարի, որը բերում է 100 տոկոս բուժման:
«Հայաստանում ունենք շուրջ 2500 հիվանդ, որոնց 40 տոկոսը այս ծրագրի շրջանակում լիարժեք եւ վերջնական բուժում կստանա: Մնացած հիվանդների բուժման գործընթացները դեռ պարզվում են»,-եզրափակեց նա:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



