Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը
ОБЩЕСТВОՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը մայիսի 16-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Մոնիկա Հերմանսի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արթուր Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի մի շարք դրույթներ:
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց՝ սահմանադրական օրենքի նախագծի մշակման աշխատանքներում կառուցողական համագործակցության համար:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



