Հզոր կիբերհարձակման հետևանքով Հայաստանում վարակվել է մոտ 1000 համակարգիչ
ОБЩЕСТВОՀամաշխարհային կիբերհարձակման հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել է մոտ 1000 համակարգիչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վարակվել են ոչ միայն անհատների, այլև կազմակերպությունների համակարգիչներ:
«Քանի որ վտանգը կա, հետևաբար խորհուրդ է տրվում նախ թարմացնել օպերացիոն համակարգը: Փորձը ցույց տվեց, որ լուրջ ընկերությունների համակարգիչները, որոնց օպերացիոն համակարգերը թարմացված չեն, եւս վարակվել են: Դրանից բացի, պետք է ուշադրություն դարձնել հակավիրուսային ծրագրին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նա խորհուրդ տվեց անծանոթ նամակներ չբացել, որովհետեւ վիրուսները գալիս են նաև այդ ճանապարհով: Համակարգիչը վարակվելուց հետո եղած ֆայլերը կոդավորվում են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



