Իտալիայի ամենագեղեցիկ քաղաքը. Ֆոտոշարք
ФОТОՊարզվում է՝ Իտալիայում ոչ միայն եղանակն է այդքան հաճելի ու գունագեղ, այլ նաև քաղաքները:
Այս քաղաքները ֆանտաստիկ գեղեցիկ են, որոնք լի են արվեստի, պատմամշակութային հուշարձաններով ու հնագույն ավերակներով: Դժվար է տարբերակել այդ քաղաքներից լավագույնին, սակայն վերջերս ընտրել են ամենագեղեցիկ փոքրիկ քաղաքը, կամ, այսպես կոչված «բորգոն»:
Ինչպես հայտնում է vipounge.lv կայքը, hաղթող ճանաչվեց Ուդինե շրջանում գտնվող Վենցոնե քաղաքը, որը ոչ միայն իր ճարտարապետական հուշակոթողների և հրաշալի բնության համար է այդ պատվին արժանացել, այլև միջնադարյան յուրօրինակ մթնոլորտի, որն ընդհանրապես հատուկ է հին փոքրիկ քաղաքներին:
Նշենք, որ 2017 թվականը ճանաչվել էր իտալական բորգոների քաղաք, որոնք հաճախ շատ ավելի են հմայում զբոսաշրջիկներին, քան խոշոր մեգապոլիսները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: