Տանզանիայի ալբինոսները, ում մարմինները ոսկուց թանկ արժեն
ЛАЙФԼուսանկարիչ Էրիկ Լյաֆորը վավերացրել է Տանզանիայի ալբինոս երեխաների ողբերգական պատմությունները: Նրանց մարմինը, ըստ տեղի կախարդների, հաջողություն է բերում: Past.am-ը ներկայացնում է այդ սարսափելի իրականությունը լուսանկարներով:
Լյաֆորգն այցելել է հաստատություն, որը ղեկավարվում է Under the Same Sun բարեգործական կազմակերպության կողմից: Այնտեղ շուրջօրյա հսկողության ներքո ապրում են ալբինոս երեխաները:
Երկրի նախագահ Ջակայա Կիկվետեն հարձակումներն անվանել է «զզվելի» ու «ամոթալի երկրի համար»:




Նրանք փողոց են դուրս գալիս միայն թիկնապահների ուղեկցությամբ:
«Տանզանիայում ալբինոսների մարմինները ոսկու քաշ ունեն: Կախարդները նրանց մարմինների մասերը՝ քիթը, սեռական օրգանները, մատները, ականջները օգտագործում են հաջողություն բերող թալիսմանի պատրաստման մեջ»,- պատմում է լուսանկարիչը:
2000 թվականից ի վեր երկրում գրանցվել է ալբինոսների 76 սպանություն, թեև իրականում զոհերի թիվն ավելի շատ է:






Ալբինոսների վերջույթներն արժեն 500-75 հազար դոլար այն դեպքում, երբ տեղի բնակիչներ աշխատավարձը 40 դոլարից պակաս է:
















