ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են հետաքննություն անցկացնել Թրամփի նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ պետական բարեփոխման կոմիտեի, ինչպես նաեւ ստորին պալատի իրավաբանական կոմիտեի բոլոր 33 դեմոկրատները մայիսի 16-ին հանդես են եկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի, արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի եւ Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հետաքննություն վարելու օգտին: Այս մասին ասված Է հրապարակված նամակում, որն ուղարկվել Է երկու կոմիտեների հանրապետական նախագահներին:
Դեմոկրատները նրանց կոչ են արել «անհապաղ հետաքննություն սկսել եւ պարզել, թե Թրամփը եւ նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձինք մասնակցում են արդյոք այն հետաքննությանը խոչընդոտելու դավադրությանը», որն ԱՄՆ-ի Հետաքննությունների համապետական բյուրոն, արդարադատության նախարարությունը եւ Կոնգրեսը վարում են «նրա (Թրամփի) նախագահական ընտրարշավի անդամների եւ ռուս պաշտոնատարների հետ նրանց շփումների նկատմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



