Անատոլի Մաթևոսյանի կինը 50 հազար դոլար փոխառություններ ունի
ОБЩЕСТВОՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանի կինը՝ Հասմիկ Շահումյանը, 2016 թ. 50 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է ունեցել: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Բացի այդ փոխառություններից պաշտոնյայի կինը հայտարարագրել է 7 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ և 1 միլիոն 833 հազար դրամ տարեկան եկամուտ, որ ստացվել է տրված փոխառությունների՝ վարկերի, դիմաց ստացված տոկոսից:
Անատոլի Մաթևոսյանի դրամական միջոցները նախորդ տարի որոշակիորեն ավելացել են: Եթե տարեսկզբին նրա բանկային հաշիվներին եղել է 25 միլիոն 500 հազար դրամ, ապա արդեն տարեվերջին՝ 33 միլիոն դրամ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը Մաթևոսյանին բերել է տարեկան 13 միլիոն 729 հազար դրամի եկամուտ:
Նշենք, որ վերջինս այս պաշտոնն է զբաղեցնում արդեն մոտ 8 տարի: Նա Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ էր նշանակվել 2009 թ.:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



