ՀՀ պետբյուջե են մուտքագրվել 2,2 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ
ОБЩЕСТВО2017 թվականի հունվար–մարտ ամիսների ընթացքում ստացվել են ավելի քան 2,2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 41,7%–ը:
Միջոցները տրամադրվել են նպատակային ծրագրերի շրջանակներում, որից 56,3 մլն դրամը՝ ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող ծրագրերի շրջանակներում՝ կազմելով ծրագրած մուտքերի 20,6%–ը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 12,6 մլրդ դրամ, որից 5,8 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: Այլ եկամուտների առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշն ապահովվել է 100,1%–ով: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 16,5%–ով կամ 1,8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից, ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտների, ինչպես նաև ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների աճով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 19,3 մլն դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նշված եկամուտների գծով մուտքեր չէին ստացվել:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



