Վանաձորի եւ Գյումրու սոցիալական հաստատությունների սաները կանցնեն վեբ-ծրագրավորման դասընթացներ
ОБЩЕСТВОՎանաձորի եւ Գյումրու երկու սոցիալական հաստատությունները հնարավորություն կստանան եռամսյա ժամկետում անվճար մասնակցել վեբ-ծրագրավորման դասընթացների, որոնք իրականացնում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ) «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ և աջակցությամբ: 2017 թվականի մայիսի 10-ից մեկնարկած դասընթացների շարքը նախատեսված է «Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի և Գյումրու «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպության շահառուների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՔՐՈՆԻՄԵՏ» կենտրոնի մամուլի բաժնից, սաները հնարավորություն կունենան ուսումնասիրել HTML/CSS, Photoshop ծրագրերը՝ դասընթացի ավարտին ներկայացնելով ինքնուրույն ստեղծած վեբ-կայքերը:
«ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցում ենք ավելի քան 3 տարի: Հուսով ենք, որ մեր փոխհամագործակցությունը շարունակական բնույթ կկրի և բազում հնարավորություններ կընձեռի երիտասարդներին ավելի լավ ապագա կերտելու և մեծ գիտելիքներ ձեռք բերելու հարցում»- նշել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ) գիտակրթական հիմնադրամ է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Կենտրոնն իր հիմնադրման օրվանից աշխատում է ապակենտրոնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան Երևանից Գյումրի՝ հյուսիսային տարածաշրջան` նպաստելով երկրի տնտեսության հզորացմանը և երկրում ՏՏ բնագավառի առաջխաղացմանը: Հիմնադրամն իրականացնում է երկամյա հետբուհական կրթական ծրագիր` Վեբ-տեխնոլոգիաների և Մոբայլ-տեխնոլոգիաների բաժիններում:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



