Fox News-ի հաղորդավարուհի Գիլֆոյլը հայտարարել Է, թե իրեն կարող են նշանակել Թրամփի մամուլի քարտուղար
МЕЖДУНАРОДНОЕ Fox News ալիքի հաղորդավարուհի եւ նախկին դատախազ Քիմբեռլի Գիլֆոյլը Mercury News թերթին հայտարարել Է, որ իր թեկնածությունը քննարկում են ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնի համար՝ Շոն Սփայսերի փոխարեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես հայրենասեր եմ, ինձ համար պատիվ կլինի ծառայել երկրին: Կարծում եմ՝ դա ցնցող աշխատանք կլինի»,- ասել Է Գիլֆոյլը:
Գիլֆոյլը, որը 48 տարեկան Է, աշխատել Է դատախազ, իսկ այժմ Fox News հեռուստաալիքում հանդես Է գալիս որպես The Five հաղորդման հինգ վարողներից մեկը:
Սփայսերի պաշտոնակության մասին լուրերը շրջում են անցյալ շաբաթվանից. ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների աղբյուրները պնդում են, որ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ Է իր մամուլի քարտուղարից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



