Apple-ը հունիսին կթողարկի նոութբուքերի երեք նոր մոդել. Bloomberg
ОБЩЕСТВО Apple ամերիկյան ընկերությունը հաջորդ ամսվա սկզբին մտադիր Է ներկայացնել նոութբուքերի երեք նոր մոդելներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն, հայտարարությունն արվելու Է Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) ամենամյա տեխնոլոգիական խորհրդաժողովում, որը տեղի կունենա հունիսի 5-ից 9-ը: Ընկերությունը կթողարկի MacBook Pro` Intel-ի արտադրության Kaby Lake պրոցեսորով: Իր դիզայնով համակարգիչը քիչ Է տարբերվելու նախորդ մոդելից: Բացի այդ, ներկայացվելու են MacBook նոութբուքեր 12-դյույմանոց դիսփլեյով եւ նորացված MacBook Air՝ նույնպես նոր պրոցեսորով:
Apple-ի կամ Intel-ի կողմից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն եղել: Bloomberg-ի գնահատումների համաձայն, նոութբուքերին բաժին Է ընկնում Apple-ի վաճառքների մոտավորապես 11 տոկոսը այն դեպքում, երբ iPhone սմարթֆոնների իրացմանը՝ գրեթե երկու երրորդը: Ինչպես ընդգծվում Է հրապարակման մեջ, Apple-ն ակնկալում Է, որ նորույթները կկարողանան մրցակցել Microsoft-ի Surface Laptop նոր նոութբուքի հետ, որը ներկայացվել Է այս ամսվա սկզբին Windows 10 S գործառական համակարգի հետ միասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
4
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет
5
В поисках Защитника Демократии



