Ամերիկյան ընկերությունները կծանոթանան Հայաստանի էներգետիկ ոլորտի հնարավորություններին
ЭКОНОМИКАՀայաստանում մեկնարկեց վերականգնվող էներգիայի հեռանկարներին նվիրված մեկօրյա համաժողովը, որը կազմակերպել է ԱՄՆ դեսպանատունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ համատեղ:
Համաժողովը համախմբել է շուրջ 70 հայկական, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների, որոնց հնարավորություն է տրվելու ներկայացնելու կանաչ էներգիայի եւ սմարթ-էլեկտրահամակարգերի զարգացման իրենց փորձն ու տեխնոլոգիաները:
Համաժողովին ելույթի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ ընդգծելով, որ Հայաստանը եւ նրա էներգետիկ համակարգը վերջին 25 տարում մեծ աճ են գրանցել:
«Երբ ես մտածում եմ ոլորտի առաջիկա 25 տարվա մասին, մեծ ոգեւորություն եմ ապրում, քանի որ գիտեմ, այդ զարգացումները այսօր եւ այստեղ ձեւավորվող գործընկերությունների արդյունքն են լինելու: Ինչպես ձեզնից շատերը գիտեն, այս տարի նշում ենք հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյակը: 25 տարի առաջ ԱՄՆ պետքարտուղարությունում ես զբաղվում էի նորանկախ Հայաստանի Հանրապետության հետ կապված հարցերով: Ձեզնից շատերը կհիշեն, որ Հայաստանում անկախության առաջին տարիներին էներգետիկ իրավիճակը շատ անկայուն էր, հոսանքի անջատումները հաճախակի բնույթ ունÕ �ին: Իրական ճգնաժամ էր, բայց Հայաստանը մթության առաջ տեղի չտվեց, այլ գործընկերների օգնությամբ կարողացավ դառնալ մի երկիր, որն ի վիճակի է հոգալու սեփական կարիքները եւ դեռ ավելին, արտահանելու էլեկտրաէներգիայի ավելցուկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: