Չքնելու հետևանքով մարդը կարող է անդառնալի կորուստ ունենալ
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում վատ քնելու հետևանքները.
Մասնագետնեը տարիներ շարունակ ուսումնասիրել են վատ քնելու հետևանքները: Ուսումնասիրության արդյունքում մասնագետները բացահայտել են, որ նրանք, ովքեր երեկոյան վատ են քնել, կարող են նույնիսկ չհիշել, թե նախօրեին ինչ են կարդացել: Թեկուզ երկու ժամ չքնելը ուղեղին զրկում է հիշողությունները պահպանելու հնարավորությունից:
Ցանկացած հիշողություն, որը չի պահպանվել քնի բացակայության պատճառով, կարող է ընդմիշտ ջնջվել: Փորձագետները հավաստիացնում են, որ քունը խիստ կարևոր է ուղեղի և նրա նորմալ գործունեության համար, քանի որ միայն քնելու դեպքում նա կարող է օրվա ընթացքում ընդունած ինֆորմացիան պահպանել:
Ըստ մասնագետների`մարդուն անհրաժեշտ է ութժամյա քուն, որպեսզի ուղեղը ամրապնդի, հիշի ստացած ինֆորմացիան: Գիտնականները նշում են, որ եթե մարդ մի օր չի քնում, իսկ հաջորդ օրը շատ է քնում, ապա դա ոչ մի օգուտ չի բերում հիշողությանը, քանի որ նախօրդ օրվա ինֆորմացիան արդեն անվերադարձ ջնջվել է: Քունը դա հանգստի ժամ է և նպասում է ուղեղի վերականգնմանը:
Անի Գևորգյան