«Անհեթեթ կարծիքներն ինձ համար ծիծաղելի են». Սոնե Սիլվերը կրկին քննադատությունների կիզակետում է Life.tert.am
ЛАЙФLife.tert.am-ը գրում է.
Հայտնի մարդիկ միշտ ուշադրության կենտրոնում են։ Նրանց արած, գրեթե, ոչ մի քայլ չի վրիպում մարդկանց աչքից։ Հայտնիների մասին հաճախ են խոսում, նրանց քննարկում ու քննադատում։ Համացանցում այս անգամ քննարկման կիզակետում են հայտնվել Սոնե Սիլվերը, Գաբի Գալոյանը, Սյուզաննա Սեդրակյանը և այլք։ Ըստ խոսակցությունների` վերջիններս գնալով չեն տարբերվում իրարից, քանի որ կամ նույն պլաստիկ վիրաբույժի մոտ են հաճախում, կամ նույն դիմահարդարի։ Այս թեման զայրացրել է Սոնեին։
Այս թեմայով երգչուհին հաճախ է հայտնվում քննադատությունների թիրախում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ դրանք անհեթեթ կարծիքներ են, որոնք իր համար, պարզապես, ծիծաղելի են։ «Ամբողջ աշխարհում գոյություն ունի դիմահարդարման նորաձև միտում, որոնց շատերն են հետևում։ Բոլորն էլ ուզում են նորաձև լինել, բայց դա չի նշանակում` նմանվում են իրար։ Ինչ վերաբերվում է վիրահատություններին, շատ եմ լսել, թե ես վիրահատության եմ դիմել։ Այդ թեման հոգնեցրել է ինձ։ Ես վիրահատական ոչ մի միջամտության չեմ դիմել։ Չնայած ես դեմ չեմ դրան։ Եթե մեր հայ աղջիկներն ունեն ինչ–որ թերություններ, ինչո՞ւ չշտկեն այն ու չգեղեցկանան։ Իհարկե, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի»,– ասաց Սոնեն։
Ըստ երգչուհու` ինքը նույնիսկ շուրթերը չի լցրել, պարզապես ճիշտ դիմահարդարման միջոցով ընդգծում է այն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։