Իրանում հանձնարարել են ընտրությունների արդյունքները հրապարակել փուլ առ փուլ
МЕЖДУНАРОДНОЕ Իրանի պահպանների խորհուրդը ներքին գործերի նախարարությանը հանձնարարել Է հրապարակել երկրի նախագահի միջանկյալ ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել Է խորհրդի ներկայացուցիչ Աբաս Ալի Քադհոդային:
Ավելի վաղ Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել Էր, որ հրապարակվելու Է քվեարկության ամփոփիչ արդյունքը, իսկ միջանկյալ արդյունքները չեն հայտարարվի:
«Ուշադրության առնելով Իրանի նախագահի ընտրությունների թեմայի զգայուն լինելը՝ հանձնարարում ենք քվեարկության արդյունքները հայտարարել աստիճանաբար»,-IRIB հեռուստաալիքը մեջբերում Է Պահպանների խորհրդի ներկայացուցչի խոսքը, որի գործառույթներից մեկը ընտրություններում թեկնածությունների հաստատումն Է, ինչպես նաեւ ընտրություններին հետեւելը:
Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



