Իրանի նախագահի թեկնածուն հորդորել Է ընտրություններում քվեարկել Հասան Ռոուհանիի օգտին
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան երկրի քաղաքացիներին հորդորել Է ընտրություններում քվեարկել Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանիի օգտին, որն իր թեկնածությունն Է առաջադրել երկրորդ ժամկետի համար: Այդ մասին հայտնել Է ISNA գործակալությունը:
«Ես ցանկանում եմ, որ բոլոր թանկագին հայրենակիցներս իրենց ձայնը տան պարոն Հասան Ռոուհանիին՝ պահպանելու համար Իրանը, նրա հեղինակությունն ու ապագան, ինչպես նաեւ երկրի անվտանգությունը»,- գործակալությունը մեջբերում Է Հաշեմի-Թաբայի խոսքը, որը Իրանի նախագահի չորս թեկնածուներից մեկն Է:
Այն բանից հետո, երբ նախագահական մրցարշավից դուրս եկան երկրի ղեկավարի պաշտոնի երկու հավակնորդներ, թեկնածուները մնացին ընդամենը չորսը՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան եւ պահպանողականներից թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը:
Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



