Ինչպե՞ս տան պայմաններում նռան ծառ աճեցնել
ФОТОԼուսամուտագոգի անսովոր, էկզոտիկ բույսերը վերջին տարիներին թրենդային են դարձել: Տանտիրուհիները խոհանոցում աճեցնում են համեմունքներ՝ նանա, ռոզմարին, ռեհան:
Ինչո՞ւ: Որովհետև դրանք պետք կգան խոհանոցում, երկրորդ՝ դեկորատիվ բույսերը հարմարավետ են դարձնում խոհանոցը:
Փորձենք տան պայմաններում նուռ աճեցնել:
Ինչպե՞ս աճեցնել նռան ծառ
Մաքրեք հասած նուռը կեղևից:
Կերեք նուռը, սակայն կտերը թողեք, լվացեք, չորացրեք 1 օր, այնուհետև թրջեք 48 ժամ սենյակային ջերմաստիճանի ջրով:
Ամեն 12 ժամը մեկը ջուրը հարկավոր է փոխել:
Թաղարի մեջ լցրեք տորֆի ու ավազի խառնուրդ՝ 1 : 1 հարաբերակցությամբ:
Մի փոքր ջրեք գրունտը, կորիզները տնկեք 2 սմ խորության վրա:
Ծածկեք թաղանթով, բայց մի՛ մոռացեք ամեն օր թեկուզ 15 րոպեով այն հանել:
Երբ հողը չորանում է, խոնավեցրեք: Առաջին ծիլը պետք է հայտնվի 1 շաբաթ անց:
Սակայն լինում են դեպքեր, երբ մոռացված կորիզը աճում է կես տարուց:
Առաջին տերևները հայտնվելուց հետո բույսը ավելի խորը թաղարի մեջ տեղափոխեք: