Լուսանկարներ, որոնք ցույց են տալիս շաքարի քանակությունը` տարբեր մթերքներում. ֆոտոշարք
ФОТОԵրբևէ Ձեզ հետաքրքրում է այն հարցը, թե ինչքան շաքար է պարունակվում այս կամ այն ապրանքի մեջ, նույնիսկ եթե պիտակների վրա նշված է, որ այն լիովին բնական է:
Bigbipture-ի տեղեկացմամբ`Իսպանացի հայտնի լուսանկարիչ Անտոնիո Էստրադան, ով հետաքրքրվում է առողջ սննդով, որոշել է ցույց տալ, թե ինչքան շաքար է պարունակվում տարբեր ապրանքներում` դրանք լուսանկարելով համապատասխան քանակությամբ շաքարի խորանարդների կողքին:
Պարզվում է` նա հատուկ այս նպատակով բացել է իր սեփական կայքը, որտեղ և հրապարակում է այդ լուսանկարները:
Այս նախագծի հեղինակը հետևյալ պարզբանումն է անում. «Իմ նախագծի միակ նպատակը հաճախ օգտագործվող ապրանքներում թաքնված շաքարի պատկերումն է: Այս գաղափարը շատ պարզ է. ապրանքը լուսանկարվում է դրա մեջ պարունակվող շաքարի չափով խորանարդների հետ` այս կերպ օգտագործելով նույն տեսողական լեզուն, որի օգնությամբ արտադրողը վաճառում է իր ապրանքները»:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: