ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին
ОБЩЕСТВОՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների ձևաչափով անցկացված նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ներգրավման շուրջ կարծիքների փոխանակմանը, շարունակական հանձնառության վերահաստատմանը, ինչպես նաև 2018թ. և դրանից անդին խնդիրների ու պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



