Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«ԱրմԹեք-2015»-ը խոստանում է բացառիկ լինել՝ միանգամից մի քանի նորարարություններով

ОБЩЕСТВО

 ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականցվող «ԱրմԹեք -2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովն սկզբունքորեն տարբերվելու է մյուս տարիներին անցկացված համաժողովներից մի քանի նորարարություններով:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն ԲագրատԵնգիբարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց,  որ այս տարի առաջին անգամ «ԱրմԹեք» համաժողովի նիստ կանցկացվի Ստեփանակերտում, որը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպել է ՀՀ և ԼՂՀ կառավարությունների աջակցությամբ:

 «Այս տարի սպասվող հետաքրքիր նորարարություններից առաջինն այն է, որ «ԱրմԹեքն» անց կկացվի երկու քաղաքում՝ հոկտեմբերի 12-ին՝ Երևանում, իսկ հոկտեմբերի 14-ին՝ Ստեփանակերտում: Երկրորդը, որ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներին զուգահեռ, համաժողովի ընթացքում ուշադրությունը կենտրոնացած է լինելու  բարձր տեխնոլոգիաների մյուս ոլորտների վրա. մենք կունենանք մեծ քանակությամբ ճարտարագիտական և մաքուր տեխնոլոգիայի ոլորտի նախագծեր: Եվ վերջապես, առաջին անգամ Հայաստան կժամանեն  վերազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիÕ �ներ, ինչպիսին է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը»,- ասաց Ենգիբարյանը:

Համաժողովի կարևորագույն հարցերից մեկը կլինի նորաստեղծ կազմակերպությունների զարգացումը և հայկական արտադրանքի առաջխաղացումը, որոնց նվիրված զուգահեռ կանցկացվեն երկու միջոցառում: Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային համաժողովին 25 կազմակերպություն իր գաղափարներն ու ծարագրերը կներկայացնեն միջազգային ժյուրիին, և հինգ կազմակերպություն կսատանա 15- հազարական ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակ: Զուգահեռ կանցկացվի նաև «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» գործարար գաղափարների մրցույթը, որին կմասնակցի 24 կազմակեր պություն: Չորս լավագույն ծրագրերը կարժանան 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակի, իսկ առաջին տեղը գրաված կազմակերպությունը կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ ներկայացնելու իր ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի խոսքով՝ հոկտեմբերը հետաքրքիր ամիս է ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար: «Օրերս տեղի ունեցած ԴիջիԹեքի ցուցահանդեսը գրավեց աննախադեպ թվով կազմակերպություններ և 45 հազար այցելուի: Մեկնարկել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների եվրոպական ավտոարշավը: Միջոցառումների շարքին հաջորդելու է «ԱրմԹեք կոնգրես-2015» 8-րդ գործարար համաժողովը, որն ամեն տարի յուրովի է ներկայանում: «ԱրմԹեքի» համաժողովից ծնունդ են առել մեծ նախագծեր, արդեն իրականացվում են Գյումրու տեխնոլոգի ական կենտրոնի, Ջրվեժ ինժեներական քաղաքի և այլ գլոբալ նախագծեր»,- ասաց  նախարարի տեղակալը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի կարծիքով՝ «ԱրմԹեք» համաժողովը բացառիկ հարթակ է իրատեսորեն գնահատելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները համաշխարհային ասպարեզում: «Այս տարիների ընթացքում ակնառու հաջողություններ ենք արձանագրել: Գնալով ընդլայնվում է երիտասարդների դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և մեր աշխատաշուկան ավելի է համալրվում որակյալ կադրերով:  Նաև՝ «ԱրմԹեքի» միջոցով մեծ թվով ՏՀՏ ոլորտի վերազգային ընկերութ յուններ են իրենց համար բացահայտել Հայաստանը»,- նկատեց Մուսայելյանը՝ հավելելով, որ համաժողովը կառավարության և մասնավոր բիզնեսի փայլուն համագործակցության օրինակ է:

«Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գլխավոր տնօրեն և նախագահ, ԱրմԹեք համաժողովի հիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանը գոհունակությամբ նկատում է, որ ստարտափերով սկսված «ԱրմԹեք համաժողովն» այսօր արդեն միջազգային ընկերություններ է կարողանում գրավել: «Հայաստանը փոքր երկիր է: Մենք Հնդկաստանի և Չինաստանի նման միլիարդի հասնող բնակչություն չունենք: Եթե Չինաստանում նախագիծը հարյուր միլիոնով են սկսում, մենք Հայաստանում հազարով ենք սկսում: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող զարգանալ, և իրականում ավելի արագ ենք զարգ անում: Հայաստանին 15 տարի պահանջվեց ներկայիս մակարդակին հասնելու համար, Հնդկաստանին՝ ութսուն տարի: Ուստի պատահաականություն չէ, որ հասել ենք նման հաջողությունների»,- ասաց պարոն Մորոյանը:

«ԱրմԹեք-2015»-ի հիմնական շեշտադրումը կլինի չորս հիմնական ուղությունների վրա. նորաստեղծ կազմակերպությունների զարգացում, հայկական արտադրանքիառաջխաղացում, տարածաշրջանային զարգացում, միասնական թվային շուկայի ձևավորում և կրթություն: Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի բարձրտեխնոլոգիաների ոլորÕ �ի զարգացմանը և այդ գործընթացում ներգրավել նոր մասնակիցների և համաշխարհային տեխնոլոգիական հանրության շրջանումնշանակալի դերակատարում ունեցող ներկայացուցիչների:

Համաժողովի կազմակերպման աշխատանքն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ Ձեռնարկությունների ինկուբատորհիմնադրամի կողմից: Միջոցառման հովանավորներն են PicsArt, National Instruments ընկերությունները, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը և Ամերիկայի հայօգնության ֆոնդը: Գործընկերներն են «Õ �այքրոսոֆթը», «Վիասֆեր տեխնոպարկը», «Սինոփսիս Հայաստանը», «Ֆիլիպ Մորիս Հայաստանը», ՄԱԱԶԿ-ը, CRDF-ը,«Ֆայնբեռգը» և «Գրին Թրավելը»:

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян