Շուրջ երկու հարյուր ավիաընկերությունների արգելել են թռչել Եվրոպա
ОБЩЕСТВОԵվրահանձնաժողովը հրապարակել Է ավիափոխադրողների նոր ցուցակը, որոնց արգելվում Է թռչել Եվրոպա: Այս տարի դրանում հայտնվել են աշխարհի 16 երկրների 181 ավիաընկերություններ, ինչի մասին հաղորդվում Է Եվրահանձնաժողովի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ նորացված ցուցակից բացառվել են Բենինի եւ Մոզամբիկի բոլոր փոխադրողները:
Իսկ ցուցակում տեղ են գտել Աֆղանստանի, Անգոլայի, Կոնգոյի Հանրապետության եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ջիբուտիի, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Գաբոնի, Ինդոնեզիայի, Ղրղզստանի, Լիբերիայի, Լիբիայի, Նեպալի, Սան-Տոմե եւ Պրինսիպիի, Սիեռա-Լեոնեի եւ Սուդանի գրեթե բոլոր ավիաընկերությունները:
Բացառություն Է արվել միայն առանձին ընկերությունների համար, որոնց թույլ են տվել թռիչքներ իրականացնել միայն որոշակի տեսակի օդանավերով: Օրինակ, ԵՄ չվերթները թույլատրել են Air Koryo-ին (ԿԺԴՀ), Iran Air-ին եւ Afrijet-ին (Գաբոն):
Բացի այդ, թռիչքների արգելքը վերաբերել Է Iran Aseman Airlines-ին, Iraqi Airways-ին, Med-View Airlines-ին (Նիգերիա) եւ ՈւՌԳԱ (Ուկրաինա) ավիացիոն ընկերությանը, Blue Wing Airlines-ին (Սուրինամ), Mustique Airways-ին (Սենթ-Վինսենթ եւ Գրենադիններ) եւ Air Zimbabwe-ին:
1
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
2
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
3
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
4
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
5
Семён Багдасаров: Выбор Турции вместо России — опасная историческая слепота



