Ереван, 01.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Բաքուն խոչընդոտում է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը. Է. Նալբանդյան

ПОЛИТИКА

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է ունեցել «Արմենպրես» լրատվական գործակալության հետ:

– Կասեք խնդրեմ, ո՞րոնք են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև մերձեցման հիմքերը։

– Նախևառաջ, առկա է ֆրանսիական մշակույթի և լեզվի հետ կապվածությունը, որն, անշուշտ, իր ազդեցությունն է ունեցել Ֆրանկոֆոնիայի մեր ընկալման վրա:

Առկա է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն միահյուսված ամուր կապ և խորը բարեկամության զգացում, որը մերձեցնում է երկու ժողովուրդներին: Պատահական չէ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բնութագրվում են որպես առանձնաշնորհյալ:

Հայ հասարակության մեջ լայն տարածում ունեցող ֆրանկոֆիլիան ուղեկցվում է ֆրանսիական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, որն էլ հանդիսանում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի զարգացման հիմքը: Դրան հավասարապես նպաստում է նաև այն սերտ կապերի գոյությունը, որոնք առկա են Հայաստանի և այնպիսի երկրների միջև, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Եգիպտոսը և շատ այլ երկրներ:

Այդ բոլոր դրդապատճառները հիմք են հանդիսացել Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի մերձեցման համար:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում մենք ականատես եղանք Ֆրանկոֆոնիայում տեղի ունեցած վերափոխումներին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ստեղծմանը, 1998թ.-ին պրն Բուտրոս Ղալիի ընտրությանը՝ որպես կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար։ Այդ վերափոխումները խոսում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության' համաշխարհային բեմահարթակում ակտիվ դերակատար հանդես գալու պատրաստակամության մասին:

2000թ. Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ Բամակոյի հռչակագրի ընդունումով Ֆրանկոֆոնիան արտահայտեց իր կամքը' համամարդկային նշանակություն ունեցող ուղերձով հանդես գալու վերաբերյալ:

Ֆրանկոֆոնիան համերաշխության և համագործակցության կազմակերպություն է, որի շրջանակներում անդամ-պետությունները և կառավարությունները հավասար հիմունքներով կարող են զարգացնել իրենց հարաբերությունները տնտեսական, քաղաքական, մշակութային և առևտրի ոլորտներում:

Ֆրանկոֆոնիան շարունակում է իր ընդլայնումը նաև այն երկրների հաշվին, որտեղ ֆրանսերենը թեև պետական լեզու չի հանդիսանում, սակայն մշակութային և լեզվական բազմազանությունը դասվում է առաջնահերթությունների շարքում։

– Ո՞րն է Ձեր անձնական ներդրումը այդ Հայաստան – Ֆրանկոֆոնիա հարաբերությունների զագացման գործում։

– 1999 թվականից սկսած զբաղեցնելով Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը, քայլեր եմ ձեռնարկել Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ներգարվվածությունը խթանելու ուղղությամբ: 2004թ. Ուագադուգուի գագաթնաժողովում Հայաստանը նախ ստացավ դիտորդ-երկրի կարգավիճակ: Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերեն լեզվի ամրապնդման և Հայաստանում ֆրանկոֆոն կյանքի խթանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը նպաստեցին, որ 2008 թ.-ի Քվեբեկի (Կանադա) գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ ստանա: 2008 թ.-ին ստանձնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ արդեն նախարարի կարգավիճակով, մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի այդ գագաթնաժողովին:

– Այդ ժամանակից ի վեր որո՞նք են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերություններում կարևորագույն իրադարձությունները։

– Էդվարդ Նալբանդյան. Ֆրանկոֆոնիայում մեր ներգրավման գործընթացը շարունակվեց, եւ ես ուրախ եմ, որ ներկայումս Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է։

2012թ. Կինշասայի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, որով հաջողությամբ պսակվեց հանուն Ֆրանկոֆոնիայի և նրա հիմնարար արժեքների և նպատակների՝ մեր նախաձեռնած գործընթացը։

Հարյուրավոր մշակութային և կրթական միջոցառումներով ուղեկցվող Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ հանդիսանում են հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը: Միայն 2015 թ.-ին դրան նվիրված շուրջ 450 միջոցառումներ են կազմակերպվել Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

2012թ. Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև ստորագրված ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիրն ուղղված է ֆրանսերեն լեզվի ուսուցումը մեր կրթական համակարգում և ֆրանսերենի դերը մեր համալսարաններում ամրապնդելուն:

Զգալի զարգացում է ապրել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցությունը: Այս համատեքստում նշեմ, որ 2011 թ. Երևանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովը:

Ամրապնդվել են Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի Խորհրդարանի միջև կապերը։ Դրանով մեր համագործակցության մաս դարձավ նաեւ այդքան անհրաժեշտ միջխորհրդարանական հարթակը: 2014 թվականի հուլիսին Հայաստանի Խորհրդարանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին' լիիրավ անդամի կարգավիճակով, այդ մերձեցման տրամաբանական արդյունքն էր:

Իհարկե, այս բոլոր փաստերը մեր երկրում Ֆրանկոֆոնիայի ներկայության ամրապնդման դրսեւորումներ են:

Ավելին, մեր անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հնարավորություն է ընձեռնում Հայաստանին՝ զարգացնել հարաբերությունները այդ անդամ-պետությունների հետ, մասնավորապես, ամրապնդել կապերն Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրների հետ:

Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը:

Այդ առումով կարևոր է ընդգծել մեզ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը կապող գործընկերության որակական կողմը: Հայաստանը լիովին ներգրավված է կազմակերպության տարբեր կառույցների աշխատանքներում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր ներկայացուցիչը՝ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի համագործակցության եւ ծրագրավորման հանձնաժողովում:

2015թ. հոկտեմբերին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի անցկացումը կարևոր իրադարձություն է կազմակերպության կյանքում և ևս մեկ առիթ՝ հավաստելու մեր հանձնառությունը Ֆրանկոֆոնիային:

Մենք շնորհավորում ենք տիկին Միկայել Ժանին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Փարիզում կայացած մեր առաջին հանդիպման ժամանակ ինձ հնարավորություն ընձեռնվեց ընդգծելու Ֆրանկոֆոնիայի գործունեության և առաքելության շուրջ մեր պատկերացումների ընդհանրությունը: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը նրա առաքելության իրականացման գործում: Ես նաև շնորհակալություն հայտնեցի նրան՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր կողմից արված հայտարարության համար։

Դրան հաջորդած հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Եվ ես ես ուրախ եմ, որ նախարարական հանդիպմանը հաջորդելու է գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանի առաջին պաշտոնական այցելությունը Հայաստան։

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանում կայանալիք Նախարարական համաժողովից:

– Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի հանդիսավոր բացումը կկատարվի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Այս համաժողովը մեզ հնարավորություն կընձեռի մտքեր փոխանակել արդի խնդիրների շուրջ: Այդ խնդիրների շարքում կենտրոնական տեղ են զբաղեցնում քաղաքական ճգնաժամերը, որոնք չեն շրջանցել նաև Ֆրանկոֆոն տարածաշրջանը: Մենք քննարկելու ենք այդ խնդիրները և այս համատեքստում վերահաստատելու ենք մեր աջակցությունը Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի գործադրած ջանքերին' աջակցելու ժողովրդավարության եւ կայունության հաստատման ուղիով զարգացող երկրներին։ Օրակարգային են նաև փախստականների և գաղթականների տեղաշարժի և նրանց խոցելի կարգավիճակի հետ կապված խնդիրները, որոնք լուրջ անհանգստություն են առաջացնում:

Այս գործընթացները վերաբերում են ֆրանկոֆոն տարածաշրջանի բազմաթիվ երկրներին։ Այս առնչությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը նույնպես զերծ չի մնացել այդ գործընթացներից և վերջին ժամանակաշրջանում ընդունել է շուրջ 17000 փախստականներ Սիրիայից:

Նախևառաջ, մեր պարտականությունն է հարգել փախստականների և տեղահանվածների արժանապատվությունը, ինչպես նաև երաշխավորել նրանց պաշտպանությունը, ինչն ամրագրված է Սեն Բենիֆասի հռչակագրում:

Մենք նաեւ պարտավոր ենք նպաստել միգրացիոն տեղաշարժերի պատճառ հանդիսացող գործոնների նվազմանը:

Հաշվի առնելով, որ այդ գաղթականների մեծ մասը զինված հակամարտությունների գոտիներից են գալիս, անշուշտ, մեր համար առաջնահերթություն պետք է դառնա այդ տարածաշրջաններում անվտանգության, կայունության վերականգնումը։

Ի վերջո, առկա է ահաբեկչության չարիքը՝ հանձինս Դաեշի եւ ահաբեկչական այլ խմբերի, որոնք սպառնում են քաղաքակիրթ աշխարհին: Անհրաժեշտ է անողոք պայքար մղել այս չարիքի դեմ։

Սրանք են այն մարտահրավերները, որոնց մենք առերեսվում ենք, եւ որոնց շուրջ Ֆրանկոֆոնիան պետք է շարունակի մշակել իր դիրքորոշումները եւ առաջարկի լուծումներ՝ իր միջազգային գործընկերների հետ համատեղ: Անշուշտ, այս խնդիրները առանցքային տեղ են զբաղեցնելու Երևանում կայանալիք նախարարական համաժողովի քննարկումներում:

Հուսով եմ նաև, որ նախարարները կարծարծվեն հասարակություններում առկա ատելության և այլատյացության մթնոլորտի դրսևորումների դեմ պայքարը։ Նման միջավայրն է ստեղծում այն երևույթները, որոնց ես արդեն անդրադարձա: Սա ևս մարտահրավեր է, որի դեմ պետք է արձագանքել։ Հակառակ դեպքում, դա կարող է անխուսափելի, ողբերգական հետևանքներ ունենալ:

Այս տարի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը մեզ առավել քան երբեւէ մատնացույց է անում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Մեր համար մեծ կարևորություն ունեցող մյուս առանցքային հարցը, որը նույնպես ընդգրկված է օրակարգում, վերաբերում է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, որին նվիրված է լինելու նոյեմբերի վերջին Փարիզում կայանալիք ՝ կլիմայական հարցերին նվիրված գագաթնաժողովը:

Այս առումով կցանկանայի արժևորել Ֆրանկոֆոնիայում Սենեգալի նախագահության կողմից սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում այդ հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպումը, որը տեղի ունեցավ Սենեգալի Հանրապետության նախագահ պարոն Մակի Սալի բարձր հովանու ներքո:

Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին՝ Ֆրանսիայի և Մադագասկարի հետ համատեղ, մենք այս կապակցությամբ համապատասխան նախառեռնությամբ ենք հանդես գալու։

Այս ամենը վկայում է ֆրանկոֆոն պետությունների համախմբման մասին, որն էլ հանդիսանալու է համաժողովի հաջողության գրավականը:

– Կարո՞ղ եք ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիրքորոշումը մեր տարածաշրջանի հիմնահարցերի վերաբերյալ:

– Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես ուշադրության կենտրոնում է:

Այս առումով կարևոր է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին և մեր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների առնչությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: Մենք խստորեն դատապարտում ենք իրավիճակի նմանօրինակ սրումը:

Ադրբեջանի կողմից համակարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների շարունակական մերժումը, կանխամտածված ռազմական սանդրանքների հաճախակիացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների առաջարկության մերժումը վկայում են իրավիճակի սրման համար Ադրբեջանի կրած պատասխանատվության մասին։ Բաքուն խոչընդոտում է այս խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Հայաստանը շարունակում է կառուցողական կերպով ներգրավված մնալ բանակցային գործընթացում և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հետ միասին շարունակում է ջանքերն՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Դակարում Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողովի ժամանակ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին։

Նրանք նաև կոչ են արեցին հակամարտության բոլոր կողմերին՝ զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա, որոնք հանդիսանում են միասնական ամբողջություն, և ներառում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության արդար և հարատև կարգավորման հիմք։

– Ունեցել եք արդյոք առանձնահատուկ հարաբերություններ Ֆրանկոֆոնիայի որևէ գործչի հետ:

– Անկասկած։ Զարմանալի չի լինի, եթե նշեմ նախագահ Աբդու Դիուֆին' մի նշանավոր անձնավորություն, ով մեծապես նպաստել է Ֆրանկոֆոնիայի տարածմանը:

Ավելի քան տասը տարի նա արժանապատվորեն ղեկավարեց կազմակերպությունը:

Նա առաջնորդող դեր կատարեց Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության ողջ գործընթացի ժամանակ: Այս համատեքստում ես նրան ավելի լավ ճանաչեցի և գնահատեցի նրա մարդկային որակները:

Հիշում ենք 2010թ. ապրիլին կայացած նրա պաշտոնական այցը Երևան։ Զգացված էինք այն հետաքրքրությամբ, որ նա դրսևորում էր հայ ժողովրդի, մեր մշակույթի և պատմության նկատմամբ:

Ես հավասարապես կցանկանայի նշել իմ անձնական մտերմությունը Ֆրանկոֆոնիայի առաջին գլխավոր քարտուղար պրն. Բուտրոս Ղալիի հետ, ում հետ անձնամբ ծանոթ եմ դեռ 1990-ական թվականներից:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք միջազգային բեմահարթակում ֆրանկոֆոնիայի դերի առավել բարձրացման առումով:

– Ֆրանկոֆոնիայի շարունակական ընդլայնումը տարբեր մայրցամաքներ ներկայացնող երկրների հաշվին՝ վկայում է ողջ աշխարհում նրա գրավչության մասին:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ազդեցիկ դեր ունի միջազգային հարաբերություններում խաղաղության ու ժողովրդավարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Վստահ ենք, որ նրա ազդեցությունը առավել կմեծանա: Հենց նման հավակնությամբ է, որ անդամ երկները տեսնում են կազմակերպության ապագան։

Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении