Ճապոնիայում հաջողությամբ վերագործարկել են «Տակահամա» ատոմակայանի ռեակտորը
ОБЩЕСТВО Ֆուկիի պրեֆեկտուրայում Ճապոնիայի «Տակահամա» ատոմակայանի չորրորդ ռեակտորի վերագործարկումը, որն իրականացվել Է մայիսի 17-ին, անցել Է հաջողությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kansai Electric Power (KEPCO) Էներգետիկական ընկերությունը:
Առեւտրային օգտագործման համար ցանցին Էներգաբլոկի միացումը տեղի կունենա մեկ ամիս հետո: Հունիսի սկզբին KEPCO-ն մտադիր Է վերագործարկել այդ նույն ատոմակայանի երրորդ ռեակտորը:
Մինչեւ 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը Ճապոնիայի Էներգահաշվեկշռում ատոմային Էներգետիկային բաժին Էր ընկնում շուրջ 30 տոկոսը: Դրանից ժամանակավոր հարկադիր հրաժարման հետեւանքով երկիրն ստիպված Էր Էլետրիֆիկացման հիմնական բեռը դնել ջերմակայանների վրա: Այժմ երկրում գործում են «Սենդայ» ԱԷԿ-ի (Կագոսիմայի հարավարեւմտյան պրեֆեկտուրա) երկու ռեակտորները եւ «Իկատա» ԱԷԿ-ի (Կյուսյու կղզի) մեկ Էներգաբլոկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



