Եվրահանձնաժողովը Facebook-ին տուգանել Է 110 մլն եվրո
ОБЩЕСТВО Եվրահանձնաժողովը (ԵՀ) Facebook-ին տուգանել Է 2014 թվականին WhatsApp մեսենջերի գնման պայմանների վերաբերյալ կանխահայտ սուտ տեղեկատվություն ներկայացնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի զետեղված նյութերում:
«Facebook-ը կատարել Է երկու առանձին խախտումներ՝ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելով ընկերությունների միաձուլման ձեւում, ինչպես նաեւ հանձնաժողովի՝ տեղեկատվություն տրամադրելու հարցման պատասխանում: Եվրահանձնաժողովն այս խախտումները համարում Է լուրջ, քանի որ դրանք իրեն զրկել են գործարքի գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններից»,- ասված Է հայտարարության մեջ:
Facebook-ի դեմ Եվրահանձնաժողովի պաշտոնական հետաքննությունն սկսվել Է 2016 թվականի դեկտեմբերին: Բրյուսելում նշել են, որ 2014 թվականին WhatsApp-ի ձեռքբերման գործարքի ուսումնասիրման շրջանակներում ընկերությունը հայտնել Էր, որ մտադրություն չունի Facebook-ի եւ WhatsApp-ի օգտատերերի հաշվառման գրանցումների ավտոմատ միավորում կատարել, սակայն 2016 թվականի օգոստոսին դա արվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



