Որքանո՞վ է Կարեն Ճշմարիտյանն իր մաշկի վրա զգացել տնտեսական աճը
ЭКОНОМИКАԼրագրողների դիտարկմանը, որ հասարակ քաղաքացին չի լսում տնտեսական վերլուծություններ, ու երբ հայտարարվում է տնտեսական աճի մասին, նա պետք է իր մաշկի վրա զգա, երեկ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Եթե եկամուտներ ստանալիս մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում ազդեցությունը, ապա այդտեղ մենք մաշկի հետ խնդիր ունենք»: Նախարարի շուրթերով հնչեցված այս պատասխանը, մեղմ ասած, կոռեկտ չէ:
Past.am-ը ներկայացնում է էթիկայի հանձնաժողովի կայքից վերցված տվյալներ՝ Ճշմարիտյանի դրամական միջոցների և եկամուտների մասին:
2014 թվականի սկզբում պաշտոնյայի դրամական միջոցները ՀՀ դրամով կազմել են 1,150,000.00, իսկ տարեվերջում՝ 1,570,000.00: Հարկային տարվա սկզբում նախարարն ուներ 1,500.00 ԱՄՆ դոլար, հարկային տարվա ավարտին այդ գումարը պակասեց՝ դառնալով 1,300.00 ԱՄՆ դոլար: Եթե տարեսկզբին Ճշմարիտյանն ուներ 37,000.00 եվրո, ապա տարեվերջին այդ գումարն իջավ 2,000.00 եվրոյով: Էկոնոմիկայի նախարարի տարեկան եկամուտը կազմել է 19,463,052.00 դրամ, որն առաջացել է աշխատավարձից և ստացված փոխառություններից (վարկեր):