ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը նմանակել Է հարվածը ԿԺԴՀ-ին. Nikkei
ОБЩЕСТВОԱՄՆ-ի զինված ուժերը գրեթե ավարտել են ծավալումը, որը թույլ Է տալիս ցանկացած պահի ջախջախիչ հարված հասցնել ԿԺԴՀ-ի ռազմական օբյեկտներին, մասնավորապես, արդեն որոշված թիրախների վրա մի քանի հարյուր Tomahawk թեւավոր հրթիռներ արձակելու միջոցով: Այդ մասին մայիսի 18-ին հայտնել Է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ այժմ Կորեական թերակղզու մոտ գործող ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը՝ Carl Vinson ատոմային ավիակրի գլխավորությամբ, ԿԺԴՀ-ին հարված Է նմանակել՝ նրա զինվորական ղեկավարությանը հարկադրելով գործարկելու կապի արտակարգ միջոցները, որոնք սովորաբար լռում են: Այդ ազդանշանների կալանման միջոցով հայտնաբերվել են մեծ քանակությամբ կարեւորագույն թիրախներ, ներառյալ ստորգետնյա բունկերները, որոշվել Է դրանց հանդերձումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



